Մեկնաբանություն

28.11.2014 00:45


Հիմա հասկացա՞ք

Հիմա հասկացա՞ք

Ասում էիք՝ «Հե՛նց հիմա», «Բան չի մնացել», «Թիմը պառակտված է, ոչ մի բան չի հասկանում», «Թիմն էլ է պատրաստ... »...

Այն, որ գործող իշխանությունը վաղուց թիմ չունի, գիտենք: Հարմար պահին են սպասում: Թող սպասեն... Այսօր այլ թեմա է:

Հիմա հասկացա՞ք, հիմա համոզվեցի՞ք...

Հայաստանի բացարձակ մեծամասնության ցանկությունը մեկն է՝ անցնցում իշխանափոխություն: Ժամանակից շուտ «բոբիկանալը», հետևաբար, վտանգավոր էր: Այդ մասին անընդհատ ասվում էր: Իշխանությունն էլ ամեն կերպ փորձում էր, այսօր էլ սադրում է՝ ժամանակից շուտ ամեն ինչ սկսել:

Ընդդիմության «Ֆալս ստարտ»՝ իշխանության վերարտադրություն... Չստացվեց:

Իշխանության նյարդերը չդիմացան: Բաղրամյան 26-ի «ֆասով» էն գլխից վառվեց «Ինփեչմենթ» (ինփեչմե՜նթ, մե՜նթ, մե՜նթ) օպերացիան...

Այնպես որ, ճիշտ ճնապարհի վրա է շարժումը...

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը