Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ ավագանու երեկվա նիստում բռնած դիրքը սա է նշանակում:
Սեփական աշխատավարձը, իր տեղակալների, վարչական շրջանների ղեկավարների, քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնելու մասին Տարոն Մարգարյանի որոշումը աբսուրդի ժանրից է:
Նրա այս քայլը հիշեցնում է հայտնի ասացվածքը՝ «Բոշի յուղը շատ ա լինում՝ քսում է…»:
Պարզվում է՝ քաղաքապետարանի եկամուտներն այնքան շատ են, որ կարելի է բարձրացնել սեփական աշխատավարձերը:
Իսկ ա՛յ, սոցիալ-տնտեսական խնդիրները լուծել չարժե:
Ասենք, այդ եկամուտներով պետք չէ աշխատատեղեր ստեղծել, օգնել անապահով ընտանիքներին, ապահովել ամենաէականը՝ քաղաքացի-քաղաքապետարան կապը, ինչը բացակայում է, քանի որ «մեկ պատուհան» սկզբունքը դարձել է ֆիկցիա:
«Բոշի յուղը» որոշել են քսել իրենց մարմնի՝ առանց այն էլ հաստացած հատվածին:
Խե՜ղճ երիտասարդ քաղաքապետը մի կերպ է յոլա գնում, բա ուրիշ ինչպես իր վիճակը բարելավի։
Չնայած, սեփական փիառի համար նա Երեւան է բերում ռուսական «պոպսա»-ի թանկարժեք «աստղերի»՝ բրեժնեւաներից մինչեւ վոլոչկովաներ, նկարահանող խմբեր է ուղարկում ՌԴ տարբեր քաղաքներ, որոնք տեսաձայնագրում են այդ քաղաքների ղեկավարներին, վերջիններս գովերգում են իրեն՝ Տարոնին (ամեն տարի այդ ամենը ցուցադրվում է մայրաքաղաքի տոնին, տարբեր առիթներով, տարբեր եթերներով):
Ավելին՝ գրեթե ամեն օր տարբեր հեռուստաալիքներով Տարոն Մարգարյանին գովազդող տեսանյութեր են «ռասկրուտկա» արվում. բակեր է բարեկարգում, նույն փողոցում մեկ տարվա ընթացքում տասն անգամ ասֆալտ է փռում, գարեջրի փառատոններ ու շաբաթօրյակներ է անում:
Եթե քաղաքապետարանին հարցում անես՝ պարզելու, թե Տարոն Մարգարյանի աշխատանքային «բուռն գործունեության» ակտիվ հեռուստագովազդը ի՞նչ միջոցների հաշվին է իրականացվում, քեզ մի խուճուճ բացատրություն կտան, ինչից ոչինչ չես հասկանա: Իսկ այդ գովազդները (դատելով դրանց քանակից ու որակից) ակնհայտորեն հսկայական գումարներ են կազմում:
Պարզ է, որ սեփական փիառի վրա ծախսվող գումարների մեծ մասը Մարգարյանն իր անձնական միջոցներով է իրականացնում:
Եվ այսքանից հետո դեռ ուզում է իր աշխատավարձը էլի մի 70 հազարով բարձրացել՝ այն հասցնելով ավելի քան 570 հազարի:
Անհասկանալի է նաեւ քաղաքապետարանի ղեկավարության բացատրությունը իրենց աշխատակիցերի աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ:
Ասում են, թե բոլոր պետական աշխատողներինը բարձրացել է, մերն էլ պետք է բարձրանա:
Բայց նման որոշում Կառավարությունն ընդունել է անցյալ տարի, եւ այս տարվա հուլիսի 1-ից բարձրացել են կառավարման համակարգի աշխատակիցների աշխատավարձերը:
Ուրեմն, ի՞նչ. քաղաքապետարանի վրա դա չի՞ տարածվել: Իհարկե, տարածվել է:
Պարզապես, հիմա երկրորդ անգամ, եւ այս անգամ արդեն իրենց եկամուտների հաշվին են բարձրացում աշխատավարձերը: Մի խոսքով, իրենք իրենց հակասում են. մի դեպքում ասում են՝ քաղաքապետարանի եկամուտների հաշվին ենք բարձրացնում, իսկ հետո էլ, թե՝ քանի որ բարձրացել են բոլոր պետական աշխատողների աշխատավարձերը, մերն էլ պետք է բարձրանա:
Սա այն դեպքում, երբ, կրկնում ենք, սոցիալ-տնտեսական խնդիրների մեծ մասը լուծված չէ:
Իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերն էլ բավական բարձր են:
Իսկ հետաքրքիր է՝ ի՞նչ եկամուտների մասին է խոսքը: Չլինի՞ կարմիր գծերից ու արագաչափերից գոյացած գումարների շնորհիվ են բարձրացնում սեփական աշխատավարձերը: Եթե այո, ապա ստացվում է, որ մայրաքաղաքի բնակիչներին ռեկետի ենթարկելու միջոցով հոգում են սեփական բարեկեցության հարցը՝ իրականում ոչինչ չանելով, ավելին՝ իրենց աշխատանքի «արդյունավետությամբ» վնասելով նույն այդ բնակչությանը:
Կիմա Եղիազարյան
Հ.Գ.։ Երբ քաղաքապետարանն ուզում էր թանկացնել քաղաքային տրանսպորտը, որպես հիմնավորում ներկայացնում էր այն հանգամանքը, որ ուղևորափոխադրման ինքնարժեքը բարձր է և չկան միջոցներ դոտացիայի համար։ Փաստորեն, սեփական աշխատավարձը բարձրացնելու համար միջոցներ կան, իսկ քաղաքային տրանսպորտի դոտացիայի համար՝ չկան։
Լա՛վ եմ անում. ես ինձ պարգևատրում եմ