Սեպտեմբերի 23-ին «Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած քննարկման ժամանակ ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը բավականին խիստ քննադատության էր ենթարկել Հայաստանի և Թուրքիայի նախաստորագրած արձանագրությունները՝ խոսքը եզրափակելով հետևյալ տողերով.
Մեկնաբանելով Վ. Օսկանյանի այդ ելույթը՝ ՀՀ ԱԳ նախարարի մամուլի և տեղեկատվության վարչության նախկին պետ, Հայ Ազգային Կոնգրեսի արտաքին հարաբերությունների պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը «7օր»-ին ասել է.
- Մենք ավելի վաղ էինք խոսում դրա մասին, մենք ավելի բարձրաձայն և հետևողական էինք մատնանշում այդ խնդիրները։ Անշուշտ, չեմ կարող չհամաձայնել նաև այն մոտեցումներին, որ հնչեցին այդ քննարկման ժամանակ։
Վ. Կարապետյանը նշել է, որ Վ. Օսկանյանը «որպես արհեստավարժ հասկանում է», որ նախաստորագրված արձանագրությունները վտանգներ են պարունակում։ Նա հավելել է, սակայն, որ չի լսել Վ. Օսկանյանի՝ որպես քաղաքական գործչի «հստակ գնահատականը մարտի 1-ի սպանդի վերաբերյալ, որտեղ ինքն ունեցել է իր դերակատարությունը»։ ՀՀ ԱԳ նախարարի մամուլի և տեղեկատվության վարչության նախկին պետի խոսքերով՝ գնահատականի է արժանի նաև ՀՀ նախկին ԱԳ նախարար Վ. Օսկանյանի «մեկ հրամանով 12 դիվանագետ այդ համակարգից դուրս թողնելը»։
Սեպտեմբերի 18-ի ՀԱԿ-ի հանրահավաքի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ սպասում են Հայաստանիմյուսքաղաքականուժերիակտիվացմանըևասպարեզըժամանակավորապեստրամադրում են նրանց։ Սակայն սեպտեմբերի 23-ին Վ. Օսկանյանի ելույթից հետո ընդդիմադիր մամուլը խիստ քննադատության է սկսել ենթարկել Վ. Օսկանյանին և Ռ. Քոչարյանին։ Ինչո՞ւ՝ «7օր»-ի հարցին Վ. Կարապետյանը պատասխանել է, որ իրենք չեն ուղղորդում և վերահսկում մամուլը.
-Ցավոք, այն վիճակը, որ մենք ունենք հեռուսատատեսության ոլորտում վկայությունն է, որ ազատ մամուլի մասին խոսք չի կարող լինել, բայց այն մամուլը, որի մասին դուք ակնարկեցիք, չի ուղղորդվում և մենք չէ, որ պետք է ասենք, թե ինչպես անեն։ Իրենք իրենց գնահատականն են տալիս Օսկանյանի անցած ճանապարհին, ինչպես նաև մարտի 1-ին՝ իր դերակատարությանը։
Վլադիմիր Կարապետյանը Վարդան Օսկանյանի մասին
Սեպտեմբերի 23-ին «Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած քննարկման ժամանակ ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը բավականին խիստ քննադատության էր ենթարկել Հայաստանի և Թուրքիայի նախաստորագրած արձանագրությունները՝ խոսքը եզրափակելով հետևյալ տողերով.
«Ես երբեք ռիսկ չէի անի նման փաստաթուղթ դնել սեղանին: Ես այն չէի ստորագրի և ես չեմ նախանձում այն մարդուն, որ շուտով պետք է ստորագրի այն»։
Մեկնաբանելով Վ. Օսկանյանի այդ ելույթը՝ ՀՀ ԱԳ նախարարի մամուլի և տեղեկատվության վարչության նախկին պետ, Հայ Ազգային Կոնգրեսի արտաքին հարաբերությունների պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը «7օր»-ին ասել է.
- Մենք ավելի վաղ էինք խոսում դրա մասին, մենք ավելի բարձրաձայն և հետևողական էինք մատնանշում այդ խնդիրները։ Անշուշտ, չեմ կարող չհամաձայնել նաև այն մոտեցումներին, որ հնչեցին այդ քննարկման ժամանակ։
Վ. Կարապետյանը նշել է, որ Վ. Օսկանյանը «որպես արհեստավարժ հասկանում է», որ նախաստորագրված արձանագրությունները վտանգներ են պարունակում։ Նա հավելել է, սակայն, որ չի լսել Վ. Օսկանյանի՝ որպես քաղաքական գործչի «հստակ գնահատականը մարտի 1-ի սպանդի վերաբերյալ, որտեղ ինքն ունեցել է իր դերակատարությունը»։ ՀՀ ԱԳ նախարարի մամուլի և տեղեկատվության վարչության նախկին պետի խոսքերով՝ գնահատականի է արժանի նաև ՀՀ նախկին ԱԳ նախարար Վ. Օսկանյանի «մեկ հրամանով 12 դիվանագետ այդ համակարգից դուրս թողնելը»։
Սեպտեմբերի 18-ի ՀԱԿ-ի հանրահավաքի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ սպասում են Հայաստանի մյուս քաղաքական ուժերի ակտիվացմանը և ասպարեզը ժամանակավորապես տրամադրում են նրանց։ Սակայն սեպտեմբերի 23-ին Վ. Օսկանյանի ելույթից հետո ընդդիմադիր մամուլը խիստ քննադատության է սկսել ենթարկել Վ. Օսկանյանին և Ռ. Քոչարյանին։ Ինչո՞ւ՝ «7օր»-ի հարցին Վ. Կարապետյանը պատասխանել է, որ իրենք չեն ուղղորդում և վերահսկում մամուլը.

7or.am