«Արարատ ռազմավարական կենտրոն» հ/կ–ն դատարանից որևէ պաշտոնական փաստաթուղթ չի ստացել
Սեպտեմբերի 24-ին «Արմինֆո» լրատվական գործակալությունը, հղում անելով ՀՀ վճռաբեկ դատարանի մամուլի խոսնակ Ալինա Ենգոյանին, տեղեկություն էր տարածել, որ դատարանը որոշել է հետ տալ «Արարատ» կենտրոնի հայցն ընդդեմ Կովկասյան ինստիտուտի։
-Մենք պաշտոնական որևէ որոշում կամ փաստաթուղթ դատարանից դեռ չենք ստացել։ Մեր նախնական տեղեկություններով հայցադիմումը հիմա գտնվում է դատավորի մոտ։ Հայցն ընթացքո՞ւմ է, թե՞ մերժել են, թե՞ հետ են ուղարկել, որ մենք փոփոխություններ անենք, դրանց վերաբերյալ մենք տեղեկություն չունենք,- «7օր»-ին ասել է «Արարատ ռազմավարական կենտրոն» հ/կ-ի ներկայացուցիչ, «GPartners» իրավաբանական խորհրդատվական ընկերության գործընկեր-կառավարիչ, իրավաբան Սարգիս Գրիգորյանը։

7or.am