Լրահոս

24.09.2009 17:15


Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը Ադրբեջանի հասցեին լուրջ մեղադրանքներով է հանդես եկել

Ինչպես տեղեկացնում է «АПА» գործակալությունը, հղում անելով «Завтра» թերթին, Չեչնիայի նախագահը հայտարարել է, որ սովետական զենքի հիմնական պահեստները գտնվում են Վրաստանում և Ադրբեջանում, որտեղից էլ դրանք մատակարարվում են հանցագործներին։

Նա նշել է, որ ահաբեկիչներին զենքը մատակարարվում է Վրաստանից և Ադրբեջանից։

Ռամզան Կադիրովի հայտարարությունը մեկնաբանելիս Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Էլհան Պոլուխովը նշել է, որ Ադրբեջանը տարածաշրջանում խաղաղության է ձգտում.

-Պաշտոնական Բաքուն մշտապես տարածաշրջանում հարևանների միջև բարեկամական և սերտ կապերի կառուցման քաղաքականություն է իրականացրել։ Այդ քաղաքականությունը տարվել է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված բարեկամության, համագործակցության և փոխադարձ անվտանգության համաձայնագրի համաձայն  և հետագայում բարձր մակարդակով արված համատեղ հայտարարությունների հիման վրա։ Ադրբեջանը միշտ հետևում է այդ փաստաթղթի պահանջներին և բոլոր հարևան երկրների նկատմամբ, բացառությամբ Հայաստանի, բարեկամության և կայունության քաղաքականություն է վարում։

Ըստ «АПА»-ի

 

Այս խորագրի վերջին նյութերը