ՀՀ գյուղնախարար. «Մրցակցությունը կբերի գների նվազեցման, և մեր ժողովրդի համար ավելի նպաստավոր պայմաններ կստեղծվեն»
-Հաշվարկները կատարվել են, և ես ներկայացրել եմ գյուղատնտեսության նախարարության կարծիքը։ Այդտեղ մտահոգիչ ոչինչ չեմ տեսնում. դա զուտ մրցակցություն է լինելու,-պատասխանելով «7օր»-ի հարցին, թե գյուղատնտեսության նախարարությունը հաշվարկե՞լ է՝ հայ-թուրքական սահմանի բացման պարագայում եթե թուրքական էժան ապրանքը ներկրվի Հայաստան, այստեղ ի՞նչ է կատարվելու, ասել է գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը։
-Մեր արտադրողները պատրաստ են այդ մրցակցությանը։ Մեր պետության աջակցությամբ այդ մրցակցությունը կբերի գների նվազեցման, և մեր ժողովրդի համար ավելի նպաստավոր պայմաններ կստեղծվեն,-հավելել է նախարարը։

7or.am