Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի անդամակցության հարցի շուրջ կազմակերպված խորհրդարանական լսումներում հնչած ելույթներից ստացած տպավորությունն այնպիսին է, որ բացի Սահմանադրական դատարանից՝ առայժմ ոչ ոք տեղյակ չէ, թե մեզ ինչ է սպասվում այդ միությանն անդամակցելուց հետո:
Սահմանադրական դատարանն էլ այնքանը գիտի, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը չի հակասում Սահմանադրությանը:
Այդքանը հաստատ գիտի: Իսկ իշխանության ներկայացուցիչներն էլ այդքանը հաստատ գիտեն ՍԴ-ի շնորհիվ:
Մնացած հարցերում թվում է՝ կատարյալ մշուշ է:
Նախ՝ ասվում էր, թե այդ կառույցին Հայաստանի լիարժեք անդամակցությունը տեղի կունենա 2015-ի հունվարի 1-ից, իսկ հիմա այդ ժամկետը կարծես մեկ տարով հետաձգվում է: Ճիշտ է, այս հունվարի 1-ից դառնում ենք ԵՏՄ անդամ, բայց, ըստ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի, լիարժեք անդամակցություն կլինի միայն 2016-ին:
Իսկ Սերժ Սարգսյանը որքա՜ն էր շտապում, եւ նրա այդ անհամբերությունը զարմացնում էր Վլադիմիր Պուտինին: Որքան վռազեց, այնքան անդամակցության ժամկետները հեռացան մեզանից:
Շավարշ Քոչարյանը մի անհասկանալի ու խառը բան էլ ասաց՝ նշելով, թե ԵՏՄ հանձնաժողովում հիմնադիր անդամ պետությունների նման մենք էլ երեք անդամ ենք ունենալու, սակայն՝ մեկ ձայն: Թե այն երկուսը ինչի համար են, հայտնի չէ: Երեւի, ծառայելու են իբրեւ բուտաֆորիա:
Բայց Քոչարյանը լավատես է, ասում է՝ ա՛յ, երբ վրա կհասնի 2016 թիվը, եւ քվեարկության համար կսահմանվի 7 ձայն, այդ ժամանակ մեր անդամակցությունը կդառնա լիարժեք:
Մի խոսքով, դեռ բան չենք հասկանում, ինչպես շարքային քաղաքացիները, որոնք հետեւելով խորհրդարանական լսումներին՝ այդպես էլ չկարողացան հասկանալ անդամակցության «պլյուսներն» ու «մինուսները»:
22 աշխատանքային խումբ է աշխատել, բայց դեռ վստահ չեն կարղ ասել՝ որքան ժամանակ չեն բարձրանա առաջին անհրաժեշտության ապրանքների գները: Առաջիկայում չեն թանկանա, իսկ հետո՞: Տեղյակ պաշտոնյաները մի բան հաստատ գիտեն, որ կբարձրանան տեխնիկայի եւ պատրաստի կահույքի գները, եւ արգելվում է երրորդ երկրից 8 ապրանքատեսակի ներմուծումը:
Այսինքն, թանկացումների մասով հաստատ ամեն ինչ գիտեն:
Լավ, իսկ ամենակաեւոր հարցի վերաբերյալ բանակցություններն ի՞նչ արդյունք են տվել:
Խոսքը Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ մաքսակետեր տեղադրելն է:
Շավարշ Քոչարյանը վստահեցնում է, թե այդ հարցը բանակցության առարկա չի դարձել։
«Եկանքփոխհամաձայնության,ևհստակձևակերպվեց, որԼՂՀ-նՀՀտարածքիմեջչիմտնում: Որևէկետչկա, որմեզպարտադրումէ, որմաքսակետդրվիՀՀ-իևԼՂՀ-իմիջև, ևայսհարցըչիեղելբանակցություններիառարկա»,- ասում է Քոչարյանը:
Շատ ուժեղ փոխհամաձայնության են եկել: Այսինքն, երկու ձեռքով կողմ են եղել Նազարբաեւի եւ Ալիեւի պահանջներին:
Լավ, բայց ի՞նչ երաշխիք, որ մինչեւ 2016-ը մաքսակետեր տեղադրելու պարտադրանքի կետ չի ամրագրվի:
Նման երաշխիք ոչ ոք չի տվել: Համենայնդեպս, Քոչարյանը այդ մասին ոչինչ չասաց:
Ահա այսպիսի «հարուստ» տեղեկատվություն փոխանցվեց լսումների ժամանակ, ինչից դժվար է գլուխ հանել՝ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պարագայում մեզ առավելապես ի՞նչ զարգացումներ են սպասվում՝ դրակա՞ն, թե՞ բացասական:
Դե, որովհետեւ հայոց ներկա արքունիքը երբեք էլ կանխատեսումներով չի փայլել, իսկ արված կանխատեսումներն էլ հակառակ իմաստով են իրականություն դարձել:
Ապացույցը՝ նախորդ տարիների «գեոպոլիԾիկ» գործընթացները՝ սկսած համաշխարհային տնտեսական ճգնաժամի վերաբերյալ արված «կանխատեսումներից», վերջացրած «ֆուտբոլային» դիվանագիտությամբ:
Մշուշով պատված ԵՏՄ

«Եկանք փոխհամաձայնության, և հստակ ձևակերպվեց, որ ԼՂՀ-ն ՀՀ տարածքի մեջ չի մտնում: Որևէ կետ չկա, որ մեզ պարտադրում է, որ մաքսակետ դրվի ՀՀ-ի և ԼՂՀ-ի միջև, և այս հարցը չի եղել բանակցությունների առարկա»,- ասում է Քոչարյանը:
Շատ ուժեղ փոխհամաձայնության են եկել: Այսինքն, երկու ձեռքով կողմ են եղել Նազարբաեւի եւ Ալիեւի պահանջներին:
Լավ, բայց ի՞նչ երաշխիք, որ մինչեւ 2016-ը մաքսակետեր տեղադրելու պարտադրանքի կետ չի ամրագրվի:
Նման երաշխիք ոչ ոք չի տվել: Համենայնդեպս, Քոչարյանը այդ մասին ոչինչ չասաց:
Ահա այսպիսի «հարուստ» տեղեկատվություն փոխանցվեց լսումների ժամանակ, ինչից դժվար է գլուխ հանել՝ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պարագայում մեզ առավելապես ի՞նչ զարգացումներ են սպասվում՝ դրակա՞ն, թե՞ բացասական:
Դե, որովհետեւ հայոց ներկա արքունիքը երբեք էլ կանխատեսումներով չի փայլել, իսկ արված կանխատեսումներն էլ հակառակ իմաստով են իրականություն դարձել:
Ապացույցը՝ նախորդ տարիների «գեոպոլիԾիկ» գործընթացները՝ սկսած համաշխարհային տնտեսական ճգնաժամի վերաբերյալ արված «կանխատեսումներից», վերջացրած «ֆուտբոլային» դիվանագիտությամբ:
Կիմա Եղիազարյան