Ո՞ւմ հրաժարականն է առաջարկում պահանջել Շավարշ Քոչարյանը
ԱԺ–ում ԵՏՄ–ի պայմանագրին Հայաստանի միանալուն նվիրված լսումների ժամանակ ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը լացացնող հայտարարություն է արել:
«Քանիորեսքաղաքականության մեջհարուստփորձունեմ, այդթվումև՝ընդդիմադիր, եսկարծումեմ, որընդդիմությանգործըսեփակա՛ներկրիիշխանությանըքննադատելնէ, ոչթեերրորդերկրի»,– նշել է նախկին ընդդիմադիր փոխարտգործնախարարը:
Թե ինչպիսին է Շ. Քոչարյանի քաղաքական ստաժը, բոլորս գիտենք։ Յուրաքանչյուր փորձառու գործիչ անվերադարձ կլքեր քաղաքականությունը, եթե, Աստված չանի, ընկներ Շավարշ Քոչարյանի օրը:
Երբ Հայաստանը «վստահ քայլերով» գնում էր դեպի Եվրոպայի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրում, մեր նույն «փորձառու» փոխարտգործնախարարը հայտարարում էր, թե եվրաինտեգրումն այլևս Հայաստանի համար այընտրանք չունի: Ավելին՝ Շ. Քոչարյանը դասախոսություններ էր կարդում, թե Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միությանը (այսօր՝ ԵՏՄ) միանալը ինչ քաղաքական ու տնտեսական վնասներով է հղի մեզ համար, և ինչպես կարող է բերել ինքնիշխանության կորստի։ Դրանով «հարուստ փորձ ունեցող» փոխարտգործնախարարը չբավարարվեց. նա ուղղակի սպառնում էր ռուսներին, որ եթե Ադրբեջանին զենք վաճառելը Ռուսաստանի համար բիզնես է, ապա Հայաստանի համար էլ բիզնես է Եվրամիության ասոցացման համաձայնագրին միանալը։
«ԵթեդումիանումեսՄաքսայինմիությանը, ապակորցնումեսքոսուվերենությունը»,- ասել էր մեր փորձառու քաղաքական գործիչը:
Իսկ հիմա, կարճ ժամանակ անց, նույն դեմքը Ազգային ժողովում փորձում է հիմնավորել, թե մեզ համար որքան շահավետ է լինելու Սերժ Սարգսյանի թեթև ձեռքով հուվարի 1-ից ԵՏՄ-ին անդամակցելը…
Մեկնաբանությունները պարզապես ավելորդ են:
Այնուհանդերձ, Շավարշ Քոչարյանի ասածի մեջ ուշագրավ բան կա: Նա առաջարկում է չքննադատել երրորդ երկրին, այլ սեփական իշխանությանը: Փաստացի, բոլոր նրանց, ովքեր պահանջում են Պուտինի հրաժարականը, փոխարտգործնախարարը ցույց է տալիս հրաժարականի պահանջի իրակա՛ն հասցեատիրոջը: Հնարավոր է, որ այստեղ Ֆրեյդը խոսեց, կամ էլ Շավարշ Քոչարյանի մեջ կարճ ժամանակով զարթնեց ինչ-որ մի բան, ասենք՝ նախկին ընդդիմադիր գործիչը: Բայց՝ կարճ ժամանակով…
Ո՞ւմ հրաժարականն է առաջարկում պահանջել Շավարշ Քոչարյանը
ԱԺ–ում ԵՏՄ–ի պայմանագրին Հայաստանի միանալուն նվիրված լսումների ժամանակ ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը լացացնող հայտարարություն է արել:
«Քանի որ ես քաղաքականության մեջ հարուստ փորձ ունեմ, այդ թվում և՝ ընդդիմադիր, ես կարծում եմ, որ ընդդիմության գործը սեփակա՛ն երկրի իշխանությանը քննադատելն է, ոչ թե երրորդ երկրի»,– նշել է նախկին ընդդիմադիր փոխարտգործնախարարը:
Թե ինչպիսին է Շ. Քոչարյանի քաղաքական ստաժը, բոլորս գիտենք։ Յուրաքանչյուր փորձառու գործիչ անվերադարձ կլքեր քաղաքականությունը, եթե, Աստված չանի, ընկներ Շավարշ Քոչարյանի օրը:
Երբ Հայաստանը «վստահ քայլերով» գնում էր դեպի Եվրոպայի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրում, մեր նույն «փորձառու» փոխարտգործնախարարը հայտարարում էր, թե եվրաինտեգրումն այլևս Հայաստանի համար այընտրանք չունի: Ավելին՝ Շ. Քոչարյանը դասախոսություններ էր կարդում, թե Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միությանը (այսօր՝ ԵՏՄ) միանալը ինչ քաղաքական ու տնտեսական վնասներով է հղի մեզ համար, և ինչպես կարող է բերել ինքնիշխանության կորստի։ Դրանով «հարուստ փորձ ունեցող» փոխարտգործնախարարը չբավարարվեց. նա ուղղակի սպառնում էր ռուսներին, որ եթե Ադրբեջանին զենք վաճառելը Ռուսաստանի համար բիզնես է, ապա Հայաստանի համար էլ բիզնես է Եվրամիության ասոցացման համաձայնագրին միանալը։
«Եթե դու միանում ես Մաքսային միությանը, ապա կորցնում ես քո սուվերենությունը»,- ասել էր մեր փորձառու քաղաքական գործիչը:
Իսկ հիմա, կարճ ժամանակ անց, նույն դեմքը Ազգային ժողովում փորձում է հիմնավորել, թե մեզ համար որքան շահավետ է լինելու Սերժ Սարգսյանի թեթև ձեռքով հուվարի 1-ից ԵՏՄ-ին անդամակցելը…
Մեկնաբանությունները պարզապես ավելորդ են:
Այնուհանդերձ, Շավարշ Քոչարյանի ասածի մեջ ուշագրավ բան կա: Նա առաջարկում է չքննադատել երրորդ երկրին, այլ սեփական իշխանությանը: Փաստացի, բոլոր նրանց, ովքեր պահանջում են Պուտինի հրաժարականը, փոխարտգործնախարարը ցույց է տալիս հրաժարականի պահանջի իրակա՛ն հասցեատիրոջը: Հնարավոր է, որ այստեղ Ֆրեյդը խոսեց, կամ էլ Շավարշ Քոչարյանի մեջ կարճ ժամանակով զարթնեց ինչ-որ մի բան, ասենք՝ նախկին ընդդիմադիր գործիչը: Բայց՝ կարճ ժամանակով…
Վախթանգ Մարգարյան