Արամ Սարգսյան. «Թուրքիան փորձում է մեզ ուղղորդել, թե ինչպես պետք է վարվենք մեր քաղաքականությունում»
-Արձանագրություններում կան սկզբունքային այնպիսի մոտեցումներ, որոնք ուղղակի իրենց ձևակերպումներով ընդունելի չեն,-«7օր»ի հետ զրույցում խոսելով հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների մասին՝ ասել է Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։
Նա նշել է, որ քանի որ հնարավոր չէ արձանագրություններում որևէ փոփոխություն անել, ապա վավերացնելուց առաջ Հայաստանի ԱԺ-ն պետք է հուշագիր պատրաստի, որով կկանխարգելի հնարավոր վտանգները։
-Հայոց ցեղասպանության հարցը մեզ համար անհերքելի է, և մենք որևէ կարիք չունենք հետազոտություններ անելու։ Սա սփյուռքի մի շարք կազմակերպությունների մտահոգությունն է, որը մենք նույնպես պետք է հաշվի առնենք։ Մենք անպայման ուշադրություն պետք է դարձնենք նաև նրան, որ, ցավոք սրտի, Թուրքիայի վարչապետ Էրդողանը թույլ է տալիս իրեն վիրավորական ցուցումներ տալ, թե պետք է հրաժարվել հայկական սփյուռքի ազդեցությունից, որովհետև նրանցից օգուտ չկա։ Դա ցույց է տալիս, որ Թուրքիան փորձում է մեզ, համենայնդեպս, ուղղորդել, թե ինչպես պետք է վարվենք մեր քաղաքականությունում, և սա պարտավոր ենք հաշվի առնել ու համապատասխան հակադարձ քայլեր անել,- նշել է Արամ Սարգսյանը։
Նա վստահեցրել է, որ եթե առանց իրենց առաջարկությունները հաշվի առնելու, առանց փոփոխությունների հայ-թուրքական արձանագրությունները վավերացվեն, իրենք բողոքի ձայն են բարձրացնելու։
-Իսկ թե ինչ քայլեր կձեռնարկենք, արդեն ժամանակի հետ է կապված. ես նախօրոք չեմ կարող ասել, թե որ քայլերը կլինեն։ Համենայնդեպս, մենք այս տարբերակին կտրուկ համաձայն չենք,-հավելել է նա։

7or.am