Շ. Քոչարյանը բացահայտել է, թե ինչ են ասել Ռուսաստանին
–Որևէ մեկը մեզ չի պարտադրել մաքսակետ դնել այնտեղ, որտեղ չկա,–ՀՀ ԱԺ–ում ԵՏՄ–ի պայմանագրին Հայաստանի միանալուն նվիրված լսումների ժամանակ պնդել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով Հայաստանի և ԼՂՀ–ի սահմանին մաքսակետ տեղադրելու մտահոգություններին։
–Մեզ հարցրել են՝ դուք ճանաչում եք, որ Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության տարածքի մե՞ջ է մտնում։ Մենք ասել ենք՝ ո՛չ, չի հանդիսանում. մենք գործ ունենք Ղարաբաղի հետ՝ որպես դե ֆակտո կայացած պետության՝ դե յուրե չճանաչելով այն։ Այ սա ենք մենք ասել,–հայտարարել է Շ. Քոչարյանը։
Նա նաև սխալ է համարել ընդդիմադիրների քննադատությունն ու վիրավորական խոսքերը՝ ուղղված երրորդ երկրի հասցեին.
–Քանի որ ես քաղաքականությունում հարուստ փորձ ունեմ, այդ թվում և՝ ընդդիմադիր, ես կարծում եմ, որ ընդդիմության գործը սեփակա՛ն երկրի իշխանությանը քննադատելն է, ոչ թե երրորդ երկրի։
Շ. Քոչարյանը նաև վստահեցրել է, որ նախկինում չի ասել՝ ԵՏՄ–ին անդամակցելու դեպքում Հայաստանն ամբողջությամբ կորցնելու է իր սուվերենությունը։
–Պարզապես, չկա որևէ պետություն, որն անդամակցելով այս կամ այն կառույցին՝ ինչ–որ մի կերպ չի սահմանափակում իր սուվերենությունը։ Այնպես որ, կարծում եմ՝ պետք չէ չափազանցնել իրավիճակը,–հավելել է ՀՀ փոխարտգործնախարարը։
Նա նաև հավելել է, որ ԵՏՄաշխատանքայինլեզունլինելու է ռուսերենը, բայց որոշումները թարգմանվելու են անդամ պետությունների լեզուներով:
Շ. Քոչարյանը բացահայտել է, թե ինչ են ասել Ռուսաստանին
–Որևէ մեկը մեզ չի պարտադրել մաքսակետ դնել այնտեղ, որտեղ չկա,–ՀՀ ԱԺ–ում ԵՏՄ–ի պայմանագրին Հայաստանի միանալուն նվիրված լսումների ժամանակ պնդել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով Հայաստանի և ԼՂՀ–ի սահմանին մաքսակետ տեղադրելու մտահոգություններին։
–Մեզ հարցրել են՝ դուք ճանաչում եք, որ Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության տարածքի մե՞ջ է մտնում։ Մենք ասել ենք՝ ո՛չ, չի հանդիսանում. մենք գործ ունենք Ղարաբաղի հետ՝ որպես դե ֆակտո կայացած պետության՝ դե յուրե չճանաչելով այն։ Այ սա ենք մենք ասել,–հայտարարել է Շ. Քոչարյանը։
Նա նաև սխալ է համարել ընդդիմադիրների քննադատությունն ու վիրավորական խոսքերը՝ ուղղված երրորդ երկրի հասցեին.
–Քանի որ ես քաղաքականությունում հարուստ փորձ ունեմ, այդ թվում և՝ ընդդիմադիր, ես կարծում եմ, որ ընդդիմության գործը սեփակա՛ն երկրի իշխանությանը քննադատելն է, ոչ թե երրորդ երկրի։
Շ. Քոչարյանը նաև վստահեցրել է, որ նախկինում չի ասել՝ ԵՏՄ–ին անդամակցելու դեպքում Հայաստանն ամբողջությամբ կորցնելու է իր սուվերենությունը։
–Պարզապես, չկա որևէ պետություն, որն անդամակցելով այս կամ այն կառույցին՝ ինչ–որ մի կերպ չի սահմանափակում իր սուվերենությունը։ Այնպես որ, կարծում եմ՝ պետք չէ չափազանցնել իրավիճակը,–հավելել է ՀՀ փոխարտգործնախարարը։
Նա նաև հավելել է, որ ԵՏՄ աշխատանքային լեզուն լինելու է ռուսերենը, բայց որոշումները թարգմանվելու են անդամ պետությունների լեզուներով:
7or.am