Լրահոս

24.11.2014 10:21


«Վեցնյակի» և Իրանի նախարարները Վիեննայում կքննարկեն իրանական ատոմի խնդրով բանակցությունների երկարաձգման մանրամասները

«Վեցնյակի» և Իրանի նախարարները Վիեննայում կքննարկեն իրանական ատոմի խնդրով բանակցությունների երկարաձգման մանրամասները

Ժնևյան պայմանավորվածություններից ուղիղ մեկ տարի անց «վեցնյակի» ԱԳՆ նախարարները և Իրանը կրկին կանցկացնեն հանդիպում, այս անգամ՝ Վիեննայում։
Ինչպես հաղորդել է «ՏԱՍՍ»–ին դիվանագիտական աղբյուրը, Իրանը և «վեցնյակը», փաստորեն, «տապալել են փուլը»։

«Չի հաջողվել հասնել համաձայնության. մոտեցումների տարբերությունները դեռևս անհաղթահարելի են», – ասել է նա՝ նշելով, որ ամբողջապես անարդյունավետ էլ բանակցությունները հնարավոր չէ անվանել։
Նրա խոսքերով՝ հիմա նախարարների հիմնական խնդիրն է որոշել ժամկետները, չափորոշիչները, պայմանները և երկարաձգման ձևաչափը։
Նշվում է, որ երկարաձգման քննարկումները կդառնան նախարարների ուշադրության օբյեկտը։ Ինչպես սպասվում է, արտգործնախարարների մասնակցությամբ գագաթաժողովը կկայանա կեսօրին մոտ։
Դիվանագիտական աղբյուրի համաձայն՝ դեռևս պարզ չէ՝ ինչպիսին կլինի փաստաթուղթը, որը պետք է դառնա Իրանի և համաշխարհային հանրության հարաբերությունների հերթական անցումային շրջանի հիմքը։

Այս խորագրի վերջին նյութերը