Լրահոս

24.09.2009 13:58


Բագրատ Ասատրյան. «Իսկապես չեմ կարող ասել, թե պարոն Տեր–Պետրոսյանն ինչո՞ւ այդ բանն ասաց»

Բագրատ Ասատրյան. «Իսկապես չեմ կարող ասել, թե պարոն Տեր–Պետրոսյանն ինչո՞ւ այդ բանն ասաց»

-Իսկապես չեմ կարող ասել, թե պարոն Տեր-Պետրոսյանն ինչո՞ւ այդ բանն ասաց,- «7օր»-ի հետ զրույցում նշել է ՀՀ կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը՝ անդրադառնալով «Հայ ազգային կոնգրեսի»՝ սեպտեմբերի 18-ի հանրահավաքի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած այն խոսքերին, որ նախագահի պաշտոնից Սարգսյանի հրաժարականի պարագայում ինքն իր թեկնածությունը չի առաջադրելու՝ բացառությամբ Ռոբերտ Քոչարյանի առաջադրման դեպքի։

-Չեմ տեսնում այն ձևը, եղանակը, որ կարող է դա լինել, որովհետև, այդուհանդերձ, մեր հիշողությունների, պատմության մեջ Ռոբերտ Քոչարյանը մնաց իբրև խիստ բացասական կերպար,- նշել է Բ. Ասատրյանը՝ պարզաբանելով, որ նախ Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան զույգին տեսնում է միասնական, իսկ հետո բացառում է, որ ՀՀ երկրորդ նախագահը կրկին որևէ պաշտոն ստանձնի, առավել ևս, որ նրան Սերժ Սարգսյանը նշանակի վարչապետ.

-Սերժ Սարգսյանը դա թույլ չի տա, որովհետև ի՛նքը կտրուկ կհեղինակազրկվի։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը