Մեկնաբանություն

23.11.2014 22:10


«А не замахнуться ли нам на Вильяма... » (տեսանյութ)

«А не замахнуться ли нам на Вильяма... » (տեսանյութ)

Շեքսպիրի շուրջ կրքերը դարեր շարունակ չեն հանդարտվում: Ու հարցը, մեծ հաշվով, այն չէ, որ կրթությունից կիլոմետրերով հեռու, վաշխառու Վիլյամ Շեքսպիրը պարզապես չէր կարող իրեն վերագրվող հանճարեղ ստեղծագործությունների հեղինակը լինել:

Ո՞վ է այն դեմքը, որը տալով մարդկությանն իրական արժեք՝ չցանկացավ բացահայտել իրեն: Ինչպե՞ս կարելի է փառքն ու պատիվը դեմդ դրված՝ հրաժարվել անմահանալուց: Ու գնացին լեգենդները…

Հատորներ են գրվել, լուրջ մասնագիտական աշխատանք է տարվել՝ պարզելու, թե իրականում ով է կանգնած «Վիլյամ Շեքսպիր» անվան հետևում…

Անշահախնդիր նվիրել, բացառապես՝ հանուն գեղեցիկի: Առանց բացահայտվելու: Մարդը սրանով է տարբերվում կապկից: Ու հենց սա՛ է դարեր շարունակ ոգեշնչում:

Շեքսպիրի ով լինելուն նվիրված ուսումնասիրություններից մեկի հեղինակը պնդում է, որ փառքից ու փողից հրաժարվելու այս կարգի օրինակները ջարդում են մարդկությանն անդունդ գլորող հակառակ երևույթը՝ վերագրել քեզ այն, ինչը քոնը չէ: Փայ մտնելը, մի խոսքով:

Մի՛ վերագրեք ձեզ այն, ինչին հասել եք բացառապես ուրիշի արցունքների հաշվին, լինի դա բնակարան, թե նախագահական նստավայր: Նույն ձևով ավարտելու եք: Դա միանշանակ է: Այստեղ բացառություններ չեն լինում:

Իսկ Հայաստանի պարագայում գործող իշխանության վերարտադրվելու ցանկությունը նույնն է, ինչ ասվեր, թե «Մակբեթի» հեղինակը ես եմ, կամ՝ «կիսովի» ենք գրել (միանգամից հայտնի ֆիլմի դրվագն ես հիշում): Միայն խլելով՝ կորցնելու եք ամե՛ն ինչ: Չե՞ք հավատում՝ Շեքսպիր կարդացե՛ք:

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը