Լրահոս

24.09.2009 13:21


Էրդողան. «Հոկտեմբերի 10–ին Թուրքիայի խորհրդարանը կքննարկի սահմանի բացման հարցը»

Էրդողան. «Հոկտեմբերի 10–ին Թուրքիայի խորհրդարանը կքննարկի սահմանի բացման հարցը»

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական որոշակի հարաբերությունների հաստատման հնարավոր ժամկետները։ «Մինչև ֆուտբոլային խաղը, որը տեղի կունենա Թուրքիայում հոկտեմբերի 14-ին, մենք խորհրդարանի քննարկմանը կներկայացնենք արձանագրությունների ստորագրման և Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարցը։ Կարծում եմ՝ հոկտեմբերի 10-ին կամ 11-ին մենք կքննարկենք այս հարցը խորհրդարանում, սակայն կրկնում եմ, որ սահմանի բացումն առանց Ադրբեջանի օկուպացված տարածքների վերադարձման, անհնար է»,-ասել է Թուրքիայի վարչապետը՝ ելույթ ունենալով Նյու Յորքի Princeton համալսարանում։

Ըստ «Vesti.az»-ի

 

Այս խորագրի վերջին նյութերը