10 տարի առաջ Ուկրաինայում սկսվեց «նարնջագույն հեղափոխությունը»
2004 թվականի նոյեմբերի 22-ին Կիևի Անկախության հրապարակում 50-հազարանոց ցույց է տեղի ունեցել, որի մասնակիցները բողոքում էին նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքների դեմ։ Բարձրագույն պետական պաշտոնի համար պայքար էին մղում վարչապետ Վիկտոր Յանուկովիչը և «Ժողովրդի ուժը» ընդդիմադիր կոալիցիայի առաջադրած թեկնածու Վիկտոր Յուշչենկոն։ Համաձայն նոյեմբերի 22–ին ԿԸՀ–ի հրապարակած նախնական տվյալների՝ ձայների մեծամասնությունը (49,42%) երկրորդ փուլում ստացել էր Վիկտոր Յանուկովիչը։ Պարտված թեկնածուի կողմնակիցները, ինչպես նաև արտերկրյա դիտորդները Եվրոպայից և ԱՄՆ–ից հայտարարեցին ընտրությունների արդյունքների կեղծման մասին։ Ռուսաստանի և ԱՊՀ երկրների դիտորդներն ընտրությունների արդյունքները լեգիտիմ են ճանաչել։ Անկախության հրապարակում ակցիայի ժամանակ Վիկտոր Յուշչենկոն հայտարարել էր «արդար ընտրությունների համար համաուկրաինական դիմագրավման շարժում» ստեղծելու մասին։ Դեկտեմբերի 3-ին Գերագույն դատարանը ընտրությունների արդյունքները չեղյալ էր հայտարարել, ԿԸՀ–ն երկրորդ փուլի վերաքվեարկություն էր նշանակել դեկտեմբերի 26-ին։ Դրա արդյունքում Վիկտոր Յուշչենկոն ստացավ ընտրողների ձայների 51,99%–ը, իսկ Վիկտոր Յանուկովիչը՝ 44,2%–ը։ 2005 թվակնանի հունվարի 23-ին Վիկտոր Յուշչենկոն ստանձնեց Ուկրաինայի նախագահի պաշտոնը։
10 տարի առաջ Ուկրաինայում սկսվեց «նարնջագույն հեղափոխությունը»
2004 թվականի նոյեմբերի 22-ին Կիևի Անկախության հրապարակում 50-հազարանոց ցույց է տեղի ունեցել, որի մասնակիցները բողոքում էին նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքների դեմ։ Բարձրագույն պետական պաշտոնի համար պայքար էին մղում վարչապետ Վիկտոր Յանուկովիչը և «Ժողովրդի ուժը» ընդդիմադիր կոալիցիայի առաջադրած թեկնածու Վիկտոր Յուշչենկոն։
Համաձայն նոյեմբերի 22–ին ԿԸՀ–ի հրապարակած նախնական տվյալների՝ ձայների մեծամասնությունը (49,42%) երկրորդ փուլում ստացել էր Վիկտոր Յանուկովիչը։ Պարտված թեկնածուի կողմնակիցները, ինչպես նաև արտերկրյա դիտորդները Եվրոպայից և ԱՄՆ–ից հայտարարեցին ընտրությունների արդյունքների կեղծման մասին։ Ռուսաստանի և ԱՊՀ երկրների դիտորդներն ընտրությունների արդյունքները լեգիտիմ են ճանաչել։
Անկախության հրապարակում ակցիայի ժամանակ Վիկտոր Յուշչենկոն հայտարարել էր «արդար ընտրությունների համար համաուկրաինական դիմագրավման շարժում» ստեղծելու մասին։
Դեկտեմբերի 3-ին Գերագույն դատարանը ընտրությունների արդյունքները չեղյալ էր հայտարարել, ԿԸՀ–ն երկրորդ փուլի վերաքվեարկություն էր նշանակել դեկտեմբերի 26-ին։ Դրա արդյունքում Վիկտոր Յուշչենկոն ստացավ ընտրողների ձայների 51,99%–ը, իսկ Վիկտոր Յանուկովիչը՝ 44,2%–ը։
2005 թվակնանի հունվարի 23-ին Վիկտոր Յուշչենկոն ստանձնեց Ուկրաինայի նախագահի պաշտոնը։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։