Արամ Աբրահամյան. «Իմ՝ զուտ քաղաքացու տպավորությամբ՝ արձանագրություններում «պլյուսներն» ավելի շատ են, քան «մինուսները»»
-Ամեն մի որոշում ընդունելուց առաջ պետք է մի թուղթ վերցնել, կիսել այն երկու մասի, մի մասի վրա գրել «մինուս», մյուս մասի վրա՝ «պլյուս» և պարզապես հաշվարկել, թե որն է գերակշռում։ Իմ՝ զուտ քաղաքացու տպավորությամբ՝ «պլյուսներն» ավելի շատ են, քան «մինուսները»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով հայ-թուրքական արձանագրությունների մասին՝ ասել է «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը։
Նրա խոսքերով՝ եթե արձանագրություններն այս տեսքով ստորագրվեն, վավերացնեն և իրականացվեն, ընդհանուր առմամբ, դա դրական պրոցես է։
-Թուրքիայի կողմից դա դժվար թե վավերացվեն, իսկ վավերացվելու դեպքում՝ դժվար թե իրականացվեն՝ առանց Ղարաբաղում զիջումների,-հավելել է նա։
«7օր»-ի այն հարցին, թե արդյոք պրո-թուրքական քարոզ չի՞ գնում ԶԼՄ-ներով, նա ասել է, որ կողմ լինել հարաբերություններին և լինել պրո-թուրքական, տարբեր բաներ են։
-Բնական է, որ հեռուստաընկերություններն իշխանության վերահսկողության տակ են գտնվում և պետք է այդ քարոզը տանեն, բայց, այնուամենայնիվ, պետք է տարանջատել. մի բան է կողմ լինել հարևանների հետ հարաբերությունները կարգավորելուն, այլ բան է՝ լինել պրո-թուրքական։ Ես բացարձակապես այդ ազգին չեմ սիրում և ոչ էլ երբևէ կարող եմ ներել նրանց արածը, բայց մի բան է լինել միջպետական հարաբերությունների կարգավորման կողմնակից, այլ բան է՝ եղբայրություն անել, որին ես կտրականապես դեմ եմ։ Ռուսներն էլ ճապոնացիների հետ եղբայրություն չեն անում, նույն թուրքերը հույների հետ եղբայրություն չեն անում, բայց ունեն տարբեր բնույթի հարաբերություններ,-նշել է Արամ Աբրահամյանը։

7or.am