Հայաստանի գործող իշխանությունների թեթև ձեռքով ոչ միայն հաստատվեց գաղջը, այլև փոխարինվեցին խորհրդանշական ու արժեքային պատկերացումները։ Նուռը դարձավ «Նուռ քարտ»։ Շինարար, ստեղծող ազգին փոխարինեց «փայ մտնող» տեսակը։ Մտավորականները համատարած դարձան ՀՀԿ տատիկ ու Գևորիկ։ Երկրի բարեկեցության խորհրդանիշը համարվող խաղողի վազին փոխարինեցին չաշխատող բիոզուգարանները։ «Քրտինքով վաստակել» ասվածին փոխարինեց «Հաճախորդներին կերակրելով հաչացնել»–ը։ «Գողը պետք է բանտում լինի» համոզման տեղը եկավ «Գողը պետք է բարձրաստիճան պաշտոնյա լինի» իրականությունը։ Այսպես անվերջ կարելի է թվարկել։ Եվ սա՝ ընդամենը 6 տարվա մեջ։ Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլինի, եթե այս իշխանությունը հանկարծ վերարտադրվի։ Այնպես որ, իրական արժեքներն ու պատկերացումները հետ վերադարձնելն այլևս այլընտրանք չունեն։
Հայաստանի խորհրդանիշ՝ նո՞ւռ, թե՞ «Նուռ քարտ»
Հայաստանի գործող իշխանությունների թեթև ձեռքով ոչ միայն հաստատվեց գաղջը, այլև փոխարինվեցին խորհրդանշական ու արժեքային պատկերացումները։
Նուռը դարձավ «Նուռ քարտ»։
Շինարար, ստեղծող ազգին փոխարինեց «փայ մտնող» տեսակը։
Մտավորականները համատարած դարձան ՀՀԿ տատիկ ու Գևորիկ։
Երկրի բարեկեցության խորհրդանիշը համարվող խաղողի վազին փոխարինեցին չաշխատող բիոզուգարանները։
«Քրտինքով վաստակել» ասվածին փոխարինեց «Հաճախորդներին կերակրելով հաչացնել»–ը։
«Գողը պետք է բանտում լինի» համոզման տեղը եկավ «Գողը պետք է բարձրաստիճան պաշտոնյա լինի» իրականությունը։
Այսպես անվերջ կարելի է թվարկել։ Եվ սա՝ ընդամենը 6 տարվա մեջ։ Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլինի, եթե այս իշխանությունը հանկարծ վերարտադրվի։
Այնպես որ, իրական արժեքներն ու պատկերացումները հետ վերադարձնելն այլևս այլընտրանք չունեն։
Վախթանգ Մարգարյան