Լրահոս

24.09.2009 11:52


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի ՄԱԿ-ի գլխավոր ասամբելայի 64-րդ նստաշրջանին

Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայի  64-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով ս.թ. սեպտեմբերի 25-ից 29-ը ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Նյու-Յորք:

Այցի ընթացքում նախատեսված է նախարար Նալբանդյանի ելույթը գլխավոր ասամբլեայի նստաշրջանին եւ հանդիպումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունի հետ:Նյու-Յորքում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդիպումներ կունենա մի շարք երկրների իր գործընկերների հետ:

 Էդվարդ Նալբանդյանը կհանդիպի նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:

Այս խորագրի վերջին նյութերը