Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Գալուստ Սահակյանի և Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահի համատեղ ասուլիսին լրագրողները կիպրոսցի պաշտոնյային խնդրել են մեկնաբանել հայտնի օֆշորային սկանդալը, որում շրջանառվում է Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի անունը:
«Մտածումեք, թեբոլորըմերցավերով, դարդերո՞վենապրում։Միքիչարժանապատիվհարցերտվեք»,– լրագրողներին արձագանքել է Գալուստ Սահակյանը:
Նախ՝ հայտնի ճշմարտություն է, որ ներքին խոհանոցը ի ցույց չպետք է հանվի: Բայց Հայաստանի ներսում գաղջն այնքան է լցվել, որ այլևս հնարավոր չէ այն թաքցնել: Իսկապես, հնարավոր չէ:
Հայաստանի ներքին կյանքի օդն այնքան է մխտռված, որ գաղջը դուրս է գալիս երկրի բոլոր հնարավոր երդիկներից, ու դա զսպել պարզապես չի լինի:
Երկրորդ՝ իհարկե, ոչ ոք մեր դարդերով չի տապակվում: Մեր խնդիրները մենք ենք լուծելու, այդ թվում՝ օֆշորային սկանդալի բոլոր մեղավորների հարցը: Իսկ Հայաստանի ամենամեծ դարդը գործող իշխանությունն է: Այնպես որ, Գալուստ Սահակյանը թող հանգիստ լինի՝ իշխանափոխությունը դարդերի վերացման սկիզբը կազդարարի:
Եվ երրորդ՝ ՀՀԿ փոխնախագահը արժանապատվությունից է խոսում: Գոնե մեկ անգամ անկեղծ նայե՛ք ձեր արածին: Արդյոք արժանապատիվ կյանքո՞վ է ապրում Հայաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը, և արդյոք Հայաստանը արժանապատիվ կեցվածք ունի՞ դրսում:
Մի խոսքով, ո՞վ է խոսում արժանապատվությունից։ Իշխանությո՞ւնը, որի ղեկավարած երկրի քաղաքացիների 900 հազարից ավելին (ընդ որում, սա պաշտոնական վիճակագրությունն է) աղքատ է: Իսկ նույն Տիգրան Սարգսյանի անունը կապվում է Կիպրոսում միլիոնավոր դոլարներ լվալու և հազար ու մի այլ մեքենայությունների հետ: Շատ արժանապատիվ է:
Գոնե արժանապատվությունից մի՛ խոսեք
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Գալուստ Սահակյանի և Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահի համատեղ ասուլիսին լրագրողները կիպրոսցի պաշտոնյային խնդրել են մեկնաբանել հայտնի օֆշորային սկանդալը, որում շրջանառվում է Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի անունը:
«Մտածում եք, թե բոլորը մեր ցավերով, դարդերո՞վ են ապրում։ Մի քիչ արժանապատիվ հարցեր տվեք»,– լրագրողներին արձագանքել է Գալուստ Սահակյանը:
Նախ՝ հայտնի ճշմարտություն է, որ ներքին խոհանոցը ի ցույց չպետք է հանվի: Բայց Հայաստանի ներսում գաղջն այնքան է լցվել, որ այլևս հնարավոր չէ այն թաքցնել: Իսկապես, հնարավոր չէ:
Հայաստանի ներքին կյանքի օդն այնքան է մխտռված, որ գաղջը դուրս է գալիս երկրի բոլոր հնարավոր երդիկներից, ու դա զսպել պարզապես չի լինի:
Երկրորդ՝ իհարկե, ոչ ոք մեր դարդերով չի տապակվում: Մեր խնդիրները մենք ենք լուծելու, այդ թվում՝ օֆշորային սկանդալի բոլոր մեղավորների հարցը: Իսկ Հայաստանի ամենամեծ դարդը գործող իշխանությունն է: Այնպես որ, Գալուստ Սահակյանը թող հանգիստ լինի՝ իշխանափոխությունը դարդերի վերացման սկիզբը կազդարարի:
Եվ երրորդ՝ ՀՀԿ փոխնախագահը արժանապատվությունից է խոսում: Գոնե մեկ անգամ անկեղծ նայե՛ք ձեր արածին: Արդյոք արժանապատիվ կյանքո՞վ է ապրում Հայաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը, և արդյոք Հայաստանը արժանապատիվ կեցվածք ունի՞ դրսում:
Մի խոսքով, ո՞վ է խոսում արժանապատվությունից։ Իշխանությո՞ւնը, որի ղեկավարած երկրի քաղաքացիների 900 հազարից ավելին (ընդ որում, սա պաշտոնական վիճակագրությունն է) աղքատ է: Իսկ նույն Տիգրան Սարգսյանի անունը կապվում է Կիպրոսում միլիոնավոր դոլարներ լվալու և հազար ու մի այլ մեքենայությունների հետ: Շատ արժանապատիվ է:
Վախթանգ Մարգարյան