Հե՛յ գիտի ժամանակներ, երբ ՀՀԿ խմբակցության ղեկավարը Գալուստ Սահակյանն էր, որին հաջողվում էր խորհրդարան բերման ենթարկել ՀՀԿ-ական պատգամավորներին եւ, թեկուզ մեկ ձայնի առավելությամբ, անցկացնել Կառավարության օրինագծերը:
Այդ երջանիկ ժամանակներում բախտավոր էր Սերժ Սարգսյանի սիրելի վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Ինչ օրինագիծ ուղարկում էր խորհրդարան՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ամեն ինչ անում էր, որ դրանք ընդունվեն (դրա համար էլ երկիրը հայտնվել է այն վիճակում, որում տեսնում ենք):
Իսկ երբ վարչապետ դարձավ Հովիկ Աբրահամյանը, վերջինիս բախտը քիչ բերեց, քանզի Գալուստ Սահակյանը խորհրդարանի դահլիճի առաջին շարքից տեղափոխվեց ամբիոն ու չի կարողանում սեփական փորձը փոխանցել իր փոխնակին՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին:
Վերջինս էլ մեղք չունի. ի՞նչ անի Բաղդասարյանը՝ Սերժ Սարգսյանի հրահանգով ամեն օր «եռյակին» հակադարձի՞, թե՞ ՀՀԿ-ական պատգամավորներին խնդրի-աղաչի, որ գան ԱԺ նիստերին: Մարդը հո տաս մասի չի՞ բաժանվելու:
Այսօր ԱԺ արտահերթ նիստում քվեարկության է դրվել «Անձնականտվյալներիպաշտպանությանմասին» օրինագիծը եւ չի ընդունվել:
Սրան հաջորդել է Կառավարության ներկայացրած «Վարչարարությանհիմունքներիևվարչականվարույթիմասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Քվեարկությանը մասնակցել էր միայն ՀՀԿ–ն, և օրինագիծը մերժվել է 57 կողմ, 1 դեմև 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ Դեմ քվեարկած մեկ պատգամավորն էլ ՀՀԿ–ական ԳարեգինՆուշիկյաննէ։
Ահա այսպիսի բաներ:
Ոմանք «եռյակին» խորհուրդ են տալիս վայր դնել մանդատները, ինչը կհանգեցնի խորհրդարանական աշխատանքի կազմալուծմանը՝ «կոլապսի»:
Ի՞նչ իմաստ ունի վայր դնել մանդատները, երբ իշխող ուժն այլեւս ի զորու չէ «դակել» օրինագծերը:
Որոշ ժամանակ անց, Սերժ Սարգսյանի բնութագրմամբ, խորհրդարանական «խրամատը» կվերածվի դասալիքների տարածության, այնպես որ, անիմաստ է ոչիշխանականների՝ մանդատներից հրաժարվելու քայլը: Մանավանդ որ, իրավական տեսանկյունից մանդատ վայր դնելն ամենևին էլ կոլապսի չի բերի։ Ավելի լավ է, հետևաբար, տեղում նպաստել մեծամասնության դակիչ համակարգի խափանմանը։
Խորհրդարանական ճգնաժամի հո՞տ է գալիս
Հե՛յ գիտի ժամանակներ, երբ ՀՀԿ խմբակցության ղեկավարը Գալուստ Սահակյանն էր, որին հաջողվում էր խորհրդարան բերման ենթարկել ՀՀԿ-ական պատգամավորներին եւ, թեկուզ մեկ ձայնի առավելությամբ, անցկացնել Կառավարության օրինագծերը:
Այդ երջանիկ ժամանակներում բախտավոր էր Սերժ Սարգսյանի սիրելի վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Ինչ օրինագիծ ուղարկում էր խորհրդարան՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ամեն ինչ անում էր, որ դրանք ընդունվեն (դրա համար էլ երկիրը հայտնվել է այն վիճակում, որում տեսնում ենք):
Իսկ երբ վարչապետ դարձավ Հովիկ Աբրահամյանը, վերջինիս բախտը քիչ բերեց, քանզի Գալուստ Սահակյանը խորհրդարանի դահլիճի առաջին շարքից տեղափոխվեց ամբիոն ու չի կարողանում սեփական փորձը փոխանցել իր փոխնակին՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին:
Վերջինս էլ մեղք չունի. ի՞նչ անի Բաղդասարյանը՝ Սերժ Սարգսյանի հրահանգով ամեն օր «եռյակին» հակադարձի՞, թե՞ ՀՀԿ-ական պատգամավորներին խնդրի-աղաչի, որ գան ԱԺ նիստերին: Մարդը հո տաս մասի չի՞ բաժանվելու:
Այսօր ԱԺ արտահերթ նիստում քվեարկության է դրվել «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրինագիծը եւ չի ընդունվել:
Սրան հաջորդել է Կառավարության ներկայացրած «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Քվեարկությանը մասնակցել էր միայն ՀՀԿ–ն, և օրինագիծը մերժվել է 57 կողմ, 1 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ Դեմ քվեարկած մեկ պատգամավորն էլ ՀՀԿ–ական Գարեգին Նուշիկյանն է։
Ահա այսպիսի բաներ:
Ոմանք «եռյակին» խորհուրդ են տալիս վայր դնել մանդատները, ինչը կհանգեցնի խորհրդարանական աշխատանքի կազմալուծմանը՝ «կոլապսի»:
Ի՞նչ իմաստ ունի վայր դնել մանդատները, երբ իշխող ուժն այլեւս ի զորու չէ «դակել» օրինագծերը:
Որոշ ժամանակ անց, Սերժ Սարգսյանի բնութագրմամբ, խորհրդարանական «խրամատը» կվերածվի դասալիքների տարածության, այնպես որ, անիմաստ է ոչիշխանականների՝ մանդատներից հրաժարվելու քայլը: Մանավանդ որ, իրավական տեսանկյունից մանդատ վայր դնելն ամենևին էլ կոլապսի չի բերի։ Ավելի լավ է, հետևաբար, տեղում նպաստել մեծամասնության դակիչ համակարգի խափանմանը։
Կիմա Եղիազարյան