Երևանում գտնվող կիպրոսցի պաշտոնյան խոսել է օֆշորային սկանդալից (տեսանյութ)
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի և Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուի համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողների խնդրանքով կիպրոսցի պաշտոնյան անդրադարձել է օֆշորային հայտնի սկանդալին, որում շրջանառվում է ՀՀ վարչապետ, այժմ՝ ԱՄՆ–ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանի անունը:
Յանակիս Օմիրուն նախ պնդել է, թե տեղյակ չէ այդ սկանդալից, և չի կարող պատասխանել այդ հարցին։
Լրագրողները, սակայն, շարունակել են հետաքրքրվել՝ եթե, օրինակ, Կիպրոսում վարչապետի անունը կապվեր օֆշորային սկանդալի հետ, նրան կգործուղեի՞ն դիվանագիտական աշխատանքի: Յ. Օմիրուն պատասխանել է, որ Կիպրոսի Սահմանադրությամբ՝ բոլորը հավասար են օրենքի առջև։
–Բայց թույլ տվեք ինձ չպատասխանել հարցերի, որոնք Հայաստանի ներքին քաղաքականության հետ կապ ունեն։ Ես այստեղ չեմ գտնվում Հայաստանի ներքին քաղաքականությամբ զբաղվելու համար,–ասել է նա:
Իսկ ինչ վերաբերում է հարցին՝ հնարավո՞ր է օֆշորային գոտում առանց որևէ մեկի գիտության և ստորագրության՝ նրա անունով ընկերություն բացել ու գործարքներ կնքել, կիպրոսցի պաշտոնյան նշել է.
–Մեր օրենսդրությունը բավական զարգացած է. Կիպրոսը Եվրոպական միության երկիր է և առաջնորդվում է Եվրոպական միության օրենքներով։ Եթե որևէ անձ ուզում է այդ ոլորտից պատասխան ստանալ, կարող է դիմել փաստաբանական գրասենյակ:
Ի դեպ, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին ամենևին դուր չեն եկել օֆշորային սկանդալի վերաբերյալ լրագրողների հարցերը։
–Մտածում եք, թե բոլորը մեր ցավերով, դարդերո՞վ են ապրում։ Մի քիչ արժանապատիվ հարցեր տվեք,–լրագրողներին նախատել է Գ. Սահակյանը:

Մանրամասները՝ «7օր»–ի տեսանյութում։
7or.am