Լրահոս

27.01.2011 12:04


Ս. Սարգսյան. «Իրանի հետ խնդիրներ ունենալը նշանակում է նեղացնել այն խողովակը, որով Հայաստանը շնչում է»

-Իրանը Հայաստանի համար շատ կարևոր երկիր է,-«Эхо Москвы»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:-Ըստ էության, Իրանը այն երկու երկրներից մեկն է, որոնց միջոցով մենք շփվում ենք արտաքին աշխարհի հետ։ Իրանի հետ խնդիրներ ունենալը նշանակում է ավելի նեղացնել այն խողովակը, որի շնորհիվ Հայաստանը շնչում է։ Այդ պատճառով մենք միշտ այդ մասին խոսում ենք և՛ մեր եվրոպական գործընկերների, և՛ ԱՄՆ-ի, և՛ Ռուսաստանի հետ։ Եվ մեր հարաբերությունների մասին բոլորը գիտեն։

Ս. Սարգսյանը նաև հիշեցրել է, որ Իրանը մի երկիր է, որտեղ հայկական շատ մեծ համայնք կա։

-Մեր գործողություններով մենք նաև չպետք է այդ համայնքի հանդեպ որևէ տհաճ գործողության դրդենք,-ասել է ՀՀ նախագահը։

Նա նաև հայտնել է, որ Հայաստանն Իրանի հետ տնտեսական լավ կապեր ունի։ «Հիմա մենք փորձում ենք ենթակառուցվածքային խոշոր ծրագրեր իրականացնել։ Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման համաձայնություն կա։ Մենք սկսել ենք համատեղ ՀԷԿ-ի կառուցումն Արաքս գետի վրա։ Կան նաև այլ՝ Հայաստանի տնտեսության համար շատ կարևոր ծրագրեր»,- նշել է Ս. Սարգսյանը։

Այս խորագրի վերջին նյութերը