Լրահոս

24.09.2009 10:22


Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Գիտությունների ազգային ակադեմիայի ընդհանուր ժողովին

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Գիտությունների ազգային ակադեմիայի ընդհանուր ժողովին

Սեպտեմբերի 23-ին հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ ծավալված հասարակական քննարկումների շրջանակներում տեղի ունեցավ Գիտությունների ազգային ակադեմիայի ընդհանուր ժողով, որի հրավիրյալն էր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ինչպես նաեւ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Հանդիպմանը մասնակցում էին շուրջ հարյուր հիսուն գիտնական՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ, թղթակից անդամներ, ԳԱԱ ինստիտուտների տնօրեններ: ԳԱԱ ընդհանուր ժողովին Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների հաստատման գործընթացի վերաբերյալ ծավալուն զեկույցով հանդես եկավ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Ելույթներով հանդես եկան և արտգործնախարարին հարցադրումներ ուղղեցին ակադեմիկոսներ Գևորգ Բրուտյանն ու Վիլեն Հակոբյանը, ԳԱԱ թղթակից անդամներ Բաբկեն Հարությունյանը, Աշոտ Մելքոնյանը և Ալեքսանդր Մանասյանը: Ժողովին ելույթ ունեցավ գիտության եւ կրթության նախարար Արմեն Աշոտյանը: Հանդիպման վերջում Հայաստանի արտգործնախարարը մանրամասն անդրադարձավ ելույթներում հնչեցված հարցադրումներին: Նախարար Նալբանդյանը մասնավորապես նշեց, որ Հանրապետության Նախագահի նախաձեռնությամբ մեկնարկած գործընթացը սկսվել եւ վարվել է առանց նախապայմանների եւ հենց այդ փոխըմբռնմամբ էլ կողմերը հանգել են փոխհամաձայնությունների, որոնք արտացոլված են նախաստորագրված արձանագրություններում: Էդվարդ Նալբանդյանը հավելեց, որ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման և սահմանների բացման սկզբունքից որեւէ ետքայլ կարող է վտանգել ողջ գործընթացը:

Այս խորագրի վերջին նյութերը