Լրահոս

23.09.2009 18:28


Տիգրան Սարգսյանը երկօրյա աշխատանքային այցով կմեկնի ՌԴ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը սեպտեմբերի 24-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն' Յարոսլավլ քաղաքում կայանալիք Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ տնտեսական համագործակցության հարցերով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստին մասնակցելու նպատակով։ ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, ՀՀ կառավարությանն առնըթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Սամվել Ավետիսյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Արա Ավետիսյանը, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Դավիթ Մուրադյանը, ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Ստեփան Պետրոսյանը, ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռուզան Ալավերդյանը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Գրիգոր Ղոնջեյանը, կառավարության եւ նախարարությունների աշխատակազմերի ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք։

Այս խորագրի վերջին նյութերը