Պարտադիր չէ՞, որ Դաշնակցությունն ու ՀԱԿ–ը նույն հարթակում լինեն
-Դաշնակցությունն ամբողջ մեկ տարի մատը մատին չխփեց, իսկ «Հայ ազգային կոնգրեսն» ամբողջ մեկ տարի խոսում էր այն վտանգների մասին, որոնք կախված են Լեռնային Ղարաբաղի ու նրա բնակչության և Հայաստանի գլխին՝ կապված ղարաբաղյան հարցի և հայ-թուրքական հարաբերությունների հետ։ Մենք նույնիսկ հանրահավաքները դադարեցրեցինք մի քանի ամսով, որ հնարավորություն տանք ավելի բարելավված ինչ-որ լուծումներ բերել,- «Հայացք» ակումբում լրագրողների հարցերին պատասխանելիս ասել է Լևոն Տեր-Պետրոսյանի մամլո խոսնակ Արման Մուսինյանը։
Ինչ վերաբերում է Դաշնակցության կողմից Սերժ Սարգսյանի հրաժարականը չպահանջելուն, Արման Մուսինյանը նշել է, որ «եթե կա խնդիր, որի հետ դու համաձայն չես, և ուզում ես այդ խնդիրը կասեցնել, այդ խնդիրն իրագործողին պետք է հեռացնել իշխանությունից, և հիմա պահանջել Էդվարդ Նալբանդյանի հրաժարականը, իրականում նշանակում է դեմ ըլլալով՝ կողմ ըլլալ, ինչպես իրենք են ասում»։
Դաշնակցության և «Հայ ազգային կոնգրեսի» հնարավոր համագործակցությանն անդրադառնալով՝ Արման Մուսինյանն ասել է, որ «Դաշնակցությունը չի կիսում ՀԱԿ-ի մտահոգությունները».
-Երբ նպատակը նույնը չէ, համագործակցությունն ինչի՞ շուրջ լինի։ Իրենք համարում են, որ Սերժ Սարգսյանը կարող է մնալ Բաղրամյան 26-ում, բայց այս հարցերը բարենպաստ լուծում ստանան։ Մենք համարում ենք, որ այս հարցերը բարենպաստ լուծում չեն կարող ստանալ, քանի դեռ Սերժ Սարգսյանն այնտեղ է։ Երբ Դաշնակցությունը Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը դնի, այդ ժամանակ մենք կունենանք մոտեցումների նույնություն, և կարծում եմ՝ ինչ-որ երկկողմ բաներ լինեն։ Սակայն, մյուս կողմից, պարտադիր չէ, որ մենք մի հարթակում միասին լինենք։ Եթե մենք նույն ուղղությամբ գործ ենք անում, արդեն բնականորեն դաշնակիցներ ենք։

7or.am