Լրահոս

23.09.2009 14:58


Արման Մուսինյան. «Որևէ կոնկրետ գործ, քայլ այս ուղղությամբ պարոն Օսկանյանը դեռ չի արել»

Արման Մուսինյան. «Որևէ կոնկրետ գործ, քայլ այս ուղղությամբ պարոն Օսկանյանը դեռ չի արել»

-Կարևորը ոչ թե խոսքերն են, այլ գործը։ Իսկ որևէ կոնկրետ գործ, քայլ այս ուղղությամբ պարոն Օսկանյանը դեռ չի արել։ Ամեն դեպքում, գնահատականները, թեև Օսկանյանի շուրթերով, բայց տեղին են,- սեպտեմբերի 22-ի Վարդան Օսկանյանի ելույթը մեկնաբանելիս ասել է Լևոն Տեր-Պետրոսյանի մամլո խոսնակ Արման Մուսինյանը։

Նրա կարծիքով Վարդան Օսկանյանի բառերը, որպես միտք, առանձին վերցրած շատ տրամաբանական  ու ճիշտ են, բայց, «ցավոք, պարոն Օսկանյանը մի քիչ ուշ է այս մասին խոսում, դեռ ավելին՝ երկիրը ոչ ժողովրդավար դարձնելու և արտաքին խնդիրները նման բարդ հանգրվանի հասցնելու  գործում նա մեծ դերակատարություն է ունեցել»։

Վ. Օսկանյանի «Բողոքի ալիք պետք է բարձրացնել» խոսքերին անդրադառնալով՝ Արման Մուսինյանն ասել է, որ  դրանից հետևում է, որ. «Կամ վաղվանից պետք է զբաղվեք բողոքի ալիք բարձրացնելով, կամ փորձեք համագործակցել այն ուժերի հետ, որոնք այդ ալիքը բարձրացնում են»։ Արման Մուսինյանի համար անհասկանալի է նաև՝ ինչ է նշանակում բողոքի ալիք բարձրացնել, սակայն չիմանալ դրա մեխանիզմները։

Ինչ վերաբերում է «Հնարավո՞ր է, որ Վ. Օսկանյանը նախապատրաստում է Ռոբերտ Քոչարյանի վերադարձը քաղաքականություն» հարցին, Արման Մուսինյանը պատասխանել է, որ այդ ուղղությամբ ինքը չի մտածել, սակայն համոզված է, որ ժողովուրդն ամեն ինչ անելու է, որ նա իշխանության չգա։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը