ՀՀԿ պատգամավոր. «Լևոն Տեր–Պետրոսյանը բավականին խելացի, բանիմաց քաղաքական գործիչ է»
-Լևոն Տեր-Պետրոսյանը բավականին խելացի, բանիմաց քաղաքական գործիչ է,- «Դուպլեք» մամուլի ակումբում «7օր»-ին ասել է «Հայաստանի հանրապետական կուսակցության» պատգամավոր Մկրտիչ Մինասյանը։
-Ուրիշ բան է, որ ես իր հայացքները չեմ կիսում, բայց հո ես չե՞մ կարող ասել, որ նա բանիմաց չի, քաղաքականություն չգիտի։ Իսկապես, քաղաքականության մեջ թրծված անձնավորություն է,- հավելել է ՀՀԿ խմբակցության անդամը՝ մեկնաբանելով սեպտեմբերի 18-ին «Հայ ազգային կոնգրեսի» հրավիրած հանրահավաքի ժամանակ հնչած Լևոն Տեր-Պետրոսյանի հետևյալ խոսքերը. «ՍպասելովՀայաստանիմյուսքաղաքականուժերիակտիվացմանըևասպարեզըժամանակավորապեստրամադրելովնրանց՝Կոնգրեսնայսօրչիհայտարարումիրհաջորդհանրահավաքիօրը, որի մասին ձեզ կտեղեկացվի լրացուցիչ։
Մ. Մինասյանը ենթադրում է, որ Լ. Տեր-Պետրոսյանը հաշվարկել է տվյալ պահի միջավայրը և ոչ թե ընդհանրապես զիջում է իր դիրքերը, այլ պարզապես նոր համախոհներ է փնտրում կամ էլ ժամանակ է ցանկանում շահել։
-Այդ մոտեցումը ժամանակ է տալիս և՛ ընդդիմությանը, և՛ դիմությանը՝ մտածելու, խորհելու, իրենց համար գոնե տակտիկական քայլեր ձեռնարկելու, կազմակերպելու իմաստով։
ՀՀԿ պատգամավոր. «Լևոն Տեր–Պետրոսյանը բավականին խելացի, բանիմաց քաղաքական գործիչ է»
-Լևոն Տեր-Պետրոսյանը բավականին խելացի, բանիմաց քաղաքական գործիչ է,- «Դուպլեք» մամուլի ակումբում «7օր»-ին ասել է «Հայաստանի հանրապետական կուսակցության» պատգամավոր Մկրտիչ Մինասյանը։
-Ուրիշ բան է, որ ես իր հայացքները չեմ կիսում, բայց հո ես չե՞մ կարող ասել, որ նա բանիմաց չի, քաղաքականություն չգիտի։ Իսկապես, քաղաքականության մեջ թրծված անձնավորություն է,- հավելել է ՀՀԿ խմբակցության անդամը՝ մեկնաբանելով սեպտեմբերի 18-ին «Հայ ազգային կոնգրեսի» հրավիրած հանրահավաքի ժամանակ հնչած Լևոն Տեր-Պետրոսյանի հետևյալ խոսքերը. «Սպասելով Հայաստանի մյուս քաղաքական ուժերի ակտիվացմանը և ասպարեզը ժամանակավորապես տրամադրելով նրանց՝ Կոնգրեսն այսօր չի հայտարարում իր հաջորդ հանրահավաքի օրը, որի մասին ձեզ կտեղեկացվի լրացուցիչ։

7or.am