Ադրբեջանը խփեց մեր ուղղաթիռը։ Դրան ի պատասխան՝ Սերժ Սարգսյանն ուղղաթիռով թռավ Ստեփանակերտ։
Իշխանական քարոզչամեքենան այնպես է ներկայացնում ՀՀԿ ղեկավարի ուղղաթիռային այցը, կարծես թե դա տեղի է ունենում առաջին անգամ, և կարծես թե նա իջել է ոչ թե Ստեփանակերտի, այլ Բաքվի օդանավակայան։ Ինչևէ։
Ալիևն ակնհայտորեն լկտիացել է։ Պատճառն այն չէ, որ ադրբեջանական բանակն ավելի մարտունակ է դարձել։
Լկտիության պատճառն արտաքին ուժերը չեն, որոնք ժամանակ առ ժամանակ քաջալերում են Բաքվին (ԱՄՆ–ը ներկայացնող Ուորլիքը անընդհատ խոսում է տարածքների վերադարձից, ԵԽԽՎ–ում փաստաթուղթ են ընդունում, ըստ որի՝ Ղարաբաղն օկուպացված տարածք է, և այլն)։
Ալիևի լկտիության պատճառը պաշտոնական Երևանի «նախաձեռնողական» արտաքին ու ներքին քաղաքականությունն է։
2008–ից հետո ՀՀ–ն կայուն անկում է գրանցում։ Արտագաղթը և աղքատությունը կայուն աճում են։ Կապիտալը փախչում է երկրից, իսկ ներդրումները, բնականաբար, պակասում են։
«Ֆուտբոլային» և «արևմտամետ» քաղաքականության հետևանքներն էլ հանգեցրեցին այն բանին, որ Հայաստանը կորցրեց իր դիրքերը միջազգային ասպարեզում՝ փչացնելով իր հարաբերությունները և՛ Արևմուտքի, և՛ Ռուսաստանի հետ։
Այս ամենը տեսնում է նաև Ալիևը։ Նրան ձեռնտու է Սերժ Սարգսյանի իշխանությունը, քանզի Հայաստանը ներսից չէին կարող այսպես թուլացնել անգամ թուրք–ադրբեջանական տասնյակ դիվերսիոն խմբերը։
Ու քանի դեռ Հայաստանում իշխանության են «նախաձեռնողականները», մենք անընդհատ խնդիրներ ենք ունենալու։ Իշխանափոխությունը, հետևաբար, ազգային անվտանգության ապահովման կարևորագույն նախապայմանն է դառնում։
«Նախաձեռնողական» ուղևորը

Կորյուն Մանուկյան