Նախորդ դարի 90–կաններին մի կերկերուն ու ճղճղան ձայնով «թունդ ընդդիմադիր» գործիչ կար։ Անունը՝ Արշակ, ազգանունը՝ Սադոյան։
Նա ժողովրդի սիրելին էր դարձել այն բանից հետո, երբ ԱԺ ամբիոնն օգտագործելով՝ հետաքրքրվել էր, թե ինչ գումարների հաշվին է Հրանտ Բագրատյանը (այն ժամանակվա վարչապետը) «Marlboro» սիգարետ ծխում։
Արշակը հիմա Սերժ Սարգսյանին կցված գործիչներից է և այլևս չի հետաքրքրվում պաշտոնյաների «Marlboro»-ներով, որովհետև ինքն է այդ կարգի ծխախոտ ծխում կամ այդ կարգի իրեր օգտագործում։
Նախկին «թունդ ընդդիմադիրը» հանգստացել է, որովհետև իր պոպուլիզմն այլևս ոչ մեկին պետք չէ։
2000–ականների սկզբում Սադոյան Արշակից «թունդ ընդդիմադիր»–ի դրոշակը վերցրեց ոչ պակաս կերկերուն ու ոչ պակաս ճղճղան ձայնով Արտաշես Գեղամյանը, ով պարբերաբար հայտարարում էր, որ ում անունը Սերժ Սարգսյանի անվան հետ կապվի, անմիջապես կվարկաբեկվի։ Գեղամյանը հիմա նույնպես Սերժ Սարգսյանին կցված գործիչ է և ՀՀԿ–ի ցուցակով պատգամավոր է աշխատում։
Գեղամյանից էստաֆետն այժմ ընդունել է «քաղաքացիական» Նիկոլ Փաշինյանը, ով պատգամավորական մանդատ ստացավ ՀԱԿ–ի հաշվին ու հետո սկսեց էժանագին վարքագիծ դրսևորել՝ խաղալով Սերժ Սարգսյանի կողմից (Սերժի կողմից նա խաղում է շատ վաղուց, բայց հնարավորինս քողարկված, որպեսզի միայն մասնագիտական աչքը դա տեսնի), բնականաբար, «թունդ ընդդիմադիր» հռետորաբանության կիրառմամբ։
Նիկոլի ձայնը ևս կերկերուն է և ճղճղան։ Նա էլ Արշակի պես հետաքրքրվում է պաշտոնյաների օգտագործած իրերով, բայց, ի տարբերություն Արշակ Սադոյանի, Նիկոլն այդ ամենն անում է Բաղրամյան 26–ի կամ էլ երիտսաշիկի«պասով»։ Ասել է թե՝ նախկին «թունդ ընդդիմադիրներն» աշխատում էին հասարակական հիմունքներով ու տարիներ անց միայն հաճախորդացան և նյութականացրեցին իրենց հաճախորդությունը՝ լուծելով իրենց սեփական սոցիալ–տնտեսական խնդիրները։ Իսկ ահա մեր օրերի սադոյանները «էս գլխից» են սոցիալ–տնտեսական հարցերը լուծում՝ կատարելով տարատեսակ ժողգործիքների ֆունկցիա։
Նիկոլին ու իր փոքրաթիվ ընկերներին հիմա հանձնարարված է հարձակվել «եռյակի» ու հատկապես ԲՀԿ–ի վրա, քանզի իշխանություններն այդ ուժից են վտանգ տեսնում։ Բայց դե, շունը կհաչի, քարավանը կգնա։
Հիմա արդեն զուտ սպորտային հետաքրքրություն է ներկայացնում այն հարցը, թե երբ Նիկոլը կհայտնվի ՀՀԿ–ի ցուցակում, այսինքն՝ երբ կհրապարակայնացվի Սերժի հաճախորդ լինելն, ու կֆորմալիզացվի գործարքը։ Թույլ տանք մեզ կանխատեսել, որ դա տեղի չի ունենա, բայց ոչ թե այն պատճառով, որ «Գեբելսյան» քարոզչամեքենայի գործիքներից հանդիսացող Նիկոլը «սկզբունքային» է, այլ որ ՀՀԿ–ում ծանր օրեր են սպասվում, իսկ ՀՀԿ ղեկավարի քաղաքական ապագան մշուշոտ է։ Այսինքն, նրանք Նիկոլին վերցնելու ոչ հավես, ոչ էլ հնարավորություն կունենան։
Մեր օրերի «Արշակ Սադոյանը»
Նախորդ դարի 90–կաններին մի կերկերուն ու ճղճղան ձայնով «թունդ ընդդիմադիր» գործիչ կար։ Անունը՝ Արշակ, ազգանունը՝ Սադոյան։
Նա ժողովրդի սիրելին էր դարձել այն բանից հետո, երբ ԱԺ ամբիոնն օգտագործելով՝ հետաքրքրվել էր, թե ինչ գումարների հաշվին է Հրանտ Բագրատյանը (այն ժամանակվա վարչապետը) «Marlboro» սիգարետ ծխում։
Արշակը հիմա Սերժ Սարգսյանին կցված գործիչներից է և այլևս չի հետաքրքրվում պաշտոնյաների «Marlboro»-ներով, որովհետև ինքն է այդ կարգի ծխախոտ ծխում կամ այդ կարգի իրեր օգտագործում։
Նախկին «թունդ ընդդիմադիրը» հանգստացել է, որովհետև իր պոպուլիզմն այլևս ոչ մեկին պետք չէ։
2000–ականների սկզբում Սադոյան Արշակից «թունդ ընդդիմադիր»–ի դրոշակը վերցրեց ոչ պակաս կերկերուն ու ոչ պակաս ճղճղան ձայնով Արտաշես Գեղամյանը, ով պարբերաբար հայտարարում էր, որ ում անունը Սերժ Սարգսյանի անվան հետ կապվի, անմիջապես կվարկաբեկվի։ Գեղամյանը հիմա նույնպես Սերժ Սարգսյանին կցված գործիչ է և ՀՀԿ–ի ցուցակով պատգամավոր է աշխատում։
Գեղամյանից էստաֆետն այժմ ընդունել է «քաղաքացիական» Նիկոլ Փաշինյանը, ով պատգամավորական մանդատ ստացավ ՀԱԿ–ի հաշվին ու հետո սկսեց էժանագին վարքագիծ դրսևորել՝ խաղալով Սերժ Սարգսյանի կողմից (Սերժի կողմից նա խաղում է շատ վաղուց, բայց հնարավորինս քողարկված, որպեսզի միայն մասնագիտական աչքը դա տեսնի), բնականաբար, «թունդ ընդդիմադիր» հռետորաբանության կիրառմամբ։
Նիկոլի ձայնը ևս կերկերուն է և ճղճղան։ Նա էլ Արշակի պես հետաքրքրվում է պաշտոնյաների օգտագործած իրերով, բայց, ի տարբերություն Արշակ Սադոյանի, Նիկոլն այդ ամենն անում է Բաղրամյան 26–ի կամ էլ երիտսաշիկի «պասով»։ Ասել է թե՝ նախկին «թունդ ընդդիմադիրներն» աշխատում էին հասարակական հիմունքներով ու տարիներ անց միայն հաճախորդացան և նյութականացրեցին իրենց հաճախորդությունը՝ լուծելով իրենց սեփական սոցիալ–տնտեսական խնդիրները։ Իսկ ահա մեր օրերի սադոյանները «էս գլխից» են սոցիալ–տնտեսական հարցերը լուծում՝ կատարելով տարատեսակ ժողգործիքների ֆունկցիա։
Նիկոլին ու իր փոքրաթիվ ընկերներին հիմա հանձնարարված է հարձակվել «եռյակի» ու հատկապես ԲՀԿ–ի վրա, քանզի իշխանություններն այդ ուժից են վտանգ տեսնում։ Բայց դե, շունը կհաչի, քարավանը կգնա։
Հիմա արդեն զուտ սպորտային հետաքրքրություն է ներկայացնում այն հարցը, թե երբ Նիկոլը կհայտնվի ՀՀԿ–ի ցուցակում, այսինքն՝ երբ կհրապարակայնացվի Սերժի հաճախորդ լինելն, ու կֆորմալիզացվի գործարքը։ Թույլ տանք մեզ կանխատեսել, որ դա տեղի չի ունենա, բայց ոչ թե այն պատճառով, որ «Գեբելսյան» քարոզչամեքենայի գործիքներից հանդիսացող Նիկոլը «սկզբունքային» է, այլ որ ՀՀԿ–ում ծանր օրեր են սպասվում, իսկ ՀՀԿ ղեկավարի քաղաքական ապագան մշուշոտ է։ Այսինքն, նրանք Նիկոլին վերցնելու ոչ հավես, ոչ էլ հնարավորություն կունենան։
Կարեն Հակոբջանյան