Լրահոս

23.09.2009 11:26


Էլմար Մամեդյարով. «Ադրբեջանը ձգտում է լավ հարաբերությունների մեջ լինել հարևանների հետ, բայց Հայաստանը պետք է այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկի»

Ադրբեջանը ձգտում է լավ հարաբերությունների մեջ լինել հարևանների հետ, բայց Հայաստանը պետք է այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկի,-այդ մասին երեքշաբթի օրը հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը։

Այդ մասին նա հայտարարել է ԱՄՆ-ի կոլումբիական համալսարանին կից Հարիմանի ինստիտուտում իր ելույթի ժամանակ։  Է. Մամեդյարովը ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումն Ադրբեջանի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունն է։

-Ադրբեջանի աշխարհաքաղաքական դիրքն այնպիսին է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կարևոր է ոչ միայն նրա  զարգացման, այլ նաև ամբողջ տարածաշրջանի համար,-ասել է Մամեդյարովը։

Նա նաև նշել է, որ Ադրբեջանի դիրքորոշումն այս հարցում հստակ է. «Ադրբեջանի տարածքների 20%-ն  օկուպացված է, և միլիոնից ավել մարդիկ համարվում են փախստականներ։ Միայն այդ մարդկանց՝ իրենց հարազատ տները վերադառնալուց հետո է հնարավոր որևէ բանակցություն՝ կապված Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետ»։

-Այս ուղղությամբ բանակցություներ են ընթանում Ադրբեջանի և Հայաստանի միջև, և որպեսզի այս հարցը կարգավորվի, շատ կարևոր է այնպիսի երկրների ազդեցությունը, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան,-ասել է Ադրբեջանի արտգործնախարարը։

Ըստ  «Trend News»-ի

Այս խորագրի վերջին նյութերը