Ողբերգության ժամանակ գոնե դադարեցրեք ձեր «կրեատիվ» քուջուջը
Ինձ համար ահավոր դժվար է գնահատել հայոց լրատվական դաշտի որոշակի հատվածում այս օրերին նկատվող անբարոյական կեցվածքը: Բայց չեմ կարող չասել, որ այդ դաշտի մեծ մասն այսօր, մեղմ ասած, տգեղ կեցվածք է որդեգրել (մի բան, որ չկար առնվազն 6-7 տարի առաջ):
Գյումրիում 7 զոհ ունենք, ազերիների կողմից խոցված մեր ուղղաթիռի անձնակազմն է զոհվել....
Բայց կան լրատվամիջոցներ, որոնք այս օրերին առեւտրականի-վաշխառուի-վերավաճառողի ճղճիմ ու գետնաքարշ գիտակցությամբ շարունակում են պարզել, թե պաշտոնյաները ի՞նչ արժողությամբ կոստյումներ են կրում:
Լրատվական դաշտի մեծ մասը երբեք այսքան ողորմելի վիճակում չի եղել, ինչպիսին տեսնում ենք այսօր...
Լավ, ենթադրենք՝ Նիկոլ Փաշինյանը վաղն էլ որոշեց ինչ-որ մի պաշտոնյայից հետաքրքրվել նրա կոշիկի «ռազմերի» մասին...
Հետո՞...
Հետո այն, որ լրատվամիջոցները կարող են վազել ու հարցնել աշոտյաններին, թե ո՛րքան է Ձեր կոշիկի «ռազմերը»… Բացարձակապես իրենց հաշիվ չտալով, թե տվյալ պահին ինչ ողբերգական իրադաձություններն են տեղի ունենում երկրում:
Սրանց համար կարեւորը այս կամ այն անձի պոպուլիստական հարցադրման «պասով» սեփական էջերը «շմոտկեքի» թեմայով ծանրաբեռնելն է:
Մյուս կողմից էլ, չենք կարող չնկատել՝ եթե աշոտյանները թքած ունեն դրամատիկ իրավիճակի վրա ու ինքնասիրահարվածի կեցվածք ընդունելով՝ պատասխանում են նման հարցերին, այլեւս ասելիք չկա:
Ավելի ճիշտ, կա՝ «Նման զնմանն գտանէ»: Նիկոլները գաղափարը տալիս են, աշոտյանները պատասխանում են լրատվամիջոցների «հույժ կենսական» հարցադրումներին: Թե, ասենք, «նասկին քանի օր են հագնում»:
Կապ չունի, որ այդ պահին երկրում տիրող բարոյահոգեբանական ահավոր մթնոլորտի պատճառով Կիեւյան կամրջից մարդիկ են իրենց ցած նետում, կամ ամուսինը խեղդում է կնոջը, թոռը՝ կողոպտում պապին:
Այո՛, այո՛, ինքնասպանությունների գլխավոր պատճառը երկրում տիրող բարոյահոգեբանական ահավոր մթնոլորտն է:
Բայց հարցը մնում է՝ ինչքա՞ն կարելի է ընկնել, մինչեւ ո՞ւր կարելի է գլորվել, որքա՞ն կարելի է չհարգել սեփական մասնագիտությունը, ա՛յ, ոչ հարգելի գործընկերներ:
Որքա՞ն կարելի է կախվել բարձրաստիճանների դեմքից ու պարզել նրանց կոստյումի, կոշիկի կամ վարտիքի գինն ու «ռազմերը»: Գոնե ողբերգական իրավիճակներում դադարեցրեք ձեր այս՝ «կրեատիվ» քուջուջը:
Որքա՞ն կարելի է, սեպերը բացած, նետվել հայոց այբուբենն անգամ չիմացող տխմարագույն արարածների (երեսփոխան-գեներալների, երեսփոխան-թաղային հեղինակությունների) հետեւից, որպեսզի վերջիններից կարողանալ «պոկել» նույնքան տխմարագույն պատասխաններ ինչ-որ անհեթեթ ու անկարեւոր հարցերի վերաբերյալ:

Որքա՞ն կարելի է զբաղվել գաղջի գործով…
Կիմա Եղիազարյան