Սերժ Սարգսյան. «Ես կլինեմ Երևան-Ստեփանակերտ չվերթի առաջին ուղևորը»
Ադրբեջանի կողմից ԼՂՀ ՌՕՈւ «ՄԻ-24» ուղղաթիռը խոցելու հայկական կողմի պատասխանը պետք է ոչ թե համարժեք, այլ մի բան էլ ավելի լինի։ Ադրբեջանցիներին տեղը դնելու միակ տարբերակը դա՛ է։ Այն, որ հայկական բանակը դա կանի, կասկած չկա։
Բայց կա մեկ այլ խնդիր։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն արդեն տարածել է հաղորդագրություն՝ Արցախի տարածքը հայտարարելով ոչ թռիչքային գոտի, և այդ մասին համապատասխան կարգով տեղյակ է պահել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության բոլոր անդամներին:
Բնականաբար, սրան ևս պետք է պատասխանել։ Ու այստեղ կրկին բարձրանում է Հայաստանի գործող իշխանության որակի հարցը։
Դեռևս 2011թ. հայտարարվել էր, որ մոտ ապագայում գործարկվելու է Ստեփանակերտի օդանավակայանը։ Ավելին, նույն՝ 2011թ. ապրիլին՝ Շվեյցարիայի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսին, Սերժ Սարգսյանը, ի պատասխան Ադրբեջանի պաշտոնական անձանց այն հայտարարություններին, թե Ադրբեջանը կարող է խփել այն ինքնաթիռները, որոնք վայրէջք կկատարեն Ստեփանակերտի օդնավակայանում, ասել էր հետևյալը. «ԵսկլինեմԵրևան-Ստեփանակերտչվերթիառաջինուղևորը»։
Կրկնում եմ՝ Սերժ Սարգսյանի այս հայտարարությունն արվել էր մոտ ապագայում Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման համատեքստում։
Մի կողմ դնենք, թե ինչ են հայտարարում ԵԱՀԿ Մինսկի խումբը, միջազգային կառույցները, դիվանագետները...
Ադրբեջանը հերթական անգամ ցույց տվեց, որ թքած ունի միջազգային օրենքների, պարտավորությունների և այլնի վրա։ Դրանք ձևական հայտարարություններ են, առավել ևս, որ նույն այդ մարդիկ օրեր առաջ խոսում էին ԼՂ հակամարտության բանակցային գործընթացում դրական տեղաշարժերի մասին։
Էականն այն է, թե ինչ է հայտարարում Հայաստանի գործող իշխանությունն, ու իրականում ինչ (ոչինչ) է անում:
Սերժ Սարգսյանը հասցնում է միայն մասնակցել տարատեսակ խնջույքների և դառնալ քեֆերի առաջին մասնակիցը, իսկ ահա առաջին ուղևոր ոչ մի կերպ չի դառնում։
Սերժ Սարգսյան. «Ես կլինեմ Երևան-Ստեփանակերտ չվերթի առաջին ուղևորը»
Ադրբեջանի կողմից ԼՂՀ ՌՕՈւ «ՄԻ-24» ուղղաթիռը խոցելու հայկական կողմի պատասխանը պետք է ոչ թե համարժեք, այլ մի բան էլ ավելի լինի։ Ադրբեջանցիներին տեղը դնելու միակ տարբերակը դա՛ է։ Այն, որ հայկական բանակը դա կանի, կասկած չկա։
Բայց կա մեկ այլ խնդիր։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն արդեն տարածել է հաղորդագրություն՝ Արցախի տարածքը հայտարարելով ոչ թռիչքային գոտի, և այդ մասին համապատասխան կարգով տեղյակ է պահել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության բոլոր անդամներին:
Բնականաբար, սրան ևս պետք է պատասխանել։ Ու այստեղ կրկին բարձրանում է Հայաստանի գործող իշխանության որակի հարցը։
Դեռևս 2011թ. հայտարարվել էր, որ մոտ ապագայում գործարկվելու է Ստեփանակերտի օդանավակայանը։ Ավելին, նույն՝ 2011թ. ապրիլին՝ Շվեյցարիայի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսին, Սերժ Սարգսյանը, ի պատասխան Ադրբեջանի պաշտոնական անձանց այն հայտարարություններին, թե Ադրբեջանը կարող է խփել այն ինքնաթիռները, որոնք վայրէջք կկատարեն Ստեփանակերտի օդնավակայանում, ասել էր հետևյալը. «Ես կլինեմ Երևան-Ստեփանակերտ չվերթի առաջին ուղևորը»։
Կրկնում եմ՝ Սերժ Սարգսյանի այս հայտարարությունն արվել էր մոտ ապագայում Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման համատեքստում։
Մի կողմ դնենք, թե ինչ են հայտարարում ԵԱՀԿ Մինսկի խումբը, միջազգային կառույցները, դիվանագետները...
Ադրբեջանը հերթական անգամ ցույց տվեց, որ թքած ունի միջազգային օրենքների, պարտավորությունների և այլնի վրա։ Դրանք ձևական հայտարարություններ են, առավել ևս, որ նույն այդ մարդիկ օրեր առաջ խոսում էին ԼՂ հակամարտության բանակցային գործընթացում դրական տեղաշարժերի մասին։
Էականն այն է, թե ինչ է հայտարարում Հայաստանի գործող իշխանությունն, ու իրականում ինչ (ոչինչ) է անում:
Սերժ Սարգսյանը հասցնում է միայն մասնակցել տարատեսակ խնջույքների և դառնալ քեֆերի առաջին մասնակիցը, իսկ ահա առաջին ուղևոր ոչ մի կերպ չի դառնում։
Վախթանգ Մարգարյան