Մանվելը ՀՀԿ–ով մտնում ու Բաքվով դուրս է գալիս (տեսանյութ)
Գեներալ–պատգամավոր Մանվել Գրիգորյանը՝ «Էջմիածնի Սիմոնը», մի քանի անգամ գրավել է Բաքուն։ Բայց դեռ չի շտապում այնտեղ էլ հաստատել այնպիսի կարգեր, ինչպիսիք հաստատել է Էջմիածնում։ Չի շտապում, քանի որ գրավել է խոսքով, հուժկու հայտարարությունների միջոցով, այլ ոչ թե իրականում։ Այ հենց որ իրականում գրավի Բաքուն, այն ժամանակ էլ էջմիածնական կարգերը կհաստատի այնտեղ, ու թող մի քիչ էլ բաքվեցիները զգան մեր փառապանծ գեներալի ներկայությունը։
Մինչև Բաքուն գրավելը Մանվելը մտել է ՀՀԿ։ Ավելի ճիշտ՝ կանգնել է ՀՀԿ ղեկավարի կողքը՝ դադարելով ազատամարտիկ լինելուց։
«Եթե ազատամարտիկը կանգնում է քաղաքական գործչի կողքը, դադարում է ազատամարտիկ լինելուց»,– ասել է գեներալ–պատգամավորը։
Մանվելը կարծում է նաև, որ եթե մարդը մտնում է քաղաքականության մեջ, ապա այդ պահից սկսած ևս դադարում է ազատամարտիկ կոչվելուց։ Նկատենք, որ այդ տրամաբանությամբ՝ ինքը վաղուց ազատամարտիկ չէ, քանզի պատգամավոր է դարձել (դա քաղաքական գործչի կարգավիճակ է) և կանգնել է Սերժ Սարգսյանի կողքը՝ ՀՀԿ ղեկավարին տալով «Վերջի բոլշևիկ» կոչումը։
Դե, իսկ ԵԿՄ–ն Մանվելը վաղուց վերածել է բիզնես կանտոռայի և ազատամարտիկի վկայականներ է բաժանում քրեական անցյալ ու ներկա ունեցող Սուրիկ Խաչատրյանից մինչև պատերազմի տարիներին մանկապարտեզային տարիք ունեցող Տարոն Մարգարյան։
Գենարալ–պատգամավորը մեկ այլ ուշագրավ միտք էլ է հայտնել։ Ըստ նրա՝ ով լինի ՀՀ նախագահ, ինքը կկանգնի նրա կողքը։ Մոտավորապես «Իշխանությունը՝ Աստծուց, ես՝ իշխանության կողքը» տարբերակով։
Անկեղծ, շատ անկեղծ մարդ է Մանվել Գրիգորյանը։ Նա ՀՀԿ–ով մտնում ու Բաքվով դուրս է գալիս և միշտ կանգնում է գործող նախագահի կողքը (2008–ին մի պահ շշկռվել էր ու չէր կարողանում հասկանալ, թե ով է գործող նախագահը, որ գնա, կողքը կանգնի, բայց հետո արագ կողմնորոշվեց՝ դիմացը ստանալով ԱԺ պատգամավորի մանդատը)։

Ո՞վ կարող է նման պանծալի ճանապարհ անցնել։
Սևակ Մինասյան