Լրահոս

22.09.2009 17:08


Թուրքիան Հայաստանին 4 նախապայման կառաջադրի, այդ թվում՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը

Նյու-Յորքում Թուրքիայի վարչապետն ու արտգործնախարարը մտադիր են ամրացնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հիմնական նախապայմանները։

Ինչպես հաղորդում է «Bakililar.AZ»-ը, Թուրքիան մտադիր է Հայաստանին առաջադրել 4 նախապայման հարաբերությունները կարգավորելու համար։
Նախապայմանները պետք է քննարկվեն Նյու-Յորքում Թուրքիայի վարչապետի և արտգործնախարարի՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի բարձրաստիճան դեմքերի հետ հանդիպման ժամանակ։

Ընդգծենք, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 64-րդ նստաշրջանին Նյու-Յորքում սպասվում են բազմաթիվ  ելույթներ, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ելույթները։

Ըւտ «Bakililar.AZ» –ի, ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդների հետ հանդիպում չի սպասվում, բայց միևնույն ժամանակ Թուրքիան կստանա 4 կարևոր հարցերի պատասխանները, որոնք Անկարան առաջադրել է Երևանին։  Առաջին և հիմնական նախապայմանը ղարաբաղյան հակամարտության հարցում առաջընթաց ապահովելն է։ Երկրորդ պահանջը նախորդ դարասկզբի դեպքերն ուսումնասիրող պատմաբանների հանձնաժողովի ստեղծումն է։ Հանձնաժողովում պետք է ընդգրկված լինեն հայ, թուրք, շվեյցարացի և ամերիկացի պատմաբաններ։

Մնացած երկու հարցերը կապված են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Թուրքիա կատարելիք այցի հետ, մասնավորապես այն բանի, որ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը պետք է տեղի ունենա մինչև հոկտեմբերի 12-ը, և երկրորդ՝ Հայաստանի նախագահը պարտադիր պետք է այցելի Թուրքիա։ Այս նախապայմանների իրականացման դեպքում Թուրքիան կգնա մերձեցման՝ ընդհուպ մինչև սահմանների բացումը։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

 

Այս խորագրի վերջին նյութերը