Վարդան Օսկանյան. «Ես երբեք այսպիսի փաստաթուղթ չէի ստորագրի և չեմ նախանձում այն մարդուն ով շուտով պետք է ստորագրի այն»
«Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած՝ հայ-թուրքական արձանգրությունների վերաբերյալ քննարկումների ժամանակ, ՀՀ նախկին արտգործնախարար ՎարդանՕսկանյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների վավերացումն անընդունելի է։ «Ես երբեք այսպիսի փաստաթուղթ չէի ստորագրի, և չեմ նախանձում այն մարդուն ով շուտով պետք է ստորագրի այն»,-ասել է Վ. Օսկանյանը։ Նա նշել է, որ ցանկանում է ասել «այո՛» բաց սահմաններին, սակայն «հաջորդ սերունդների առաջ երբեք խիղճը չէր տանի այս փաստաթղթին ասել «այո՛»»։ Ինչ վերաբերում է արձանագրությունների վերջնական ստորագրմանը՝ նախկին արտգործնախարարն ասել է. «Ըստ իմ տեղեկությունների, փաստաթուղթը կստորագրվի ֆուտբոլային խաղի նախօրեին»։ Վարդան Օսկանյանը որևէ տեղեկություն չունի Ղարաբաղի վերաբերյալ փաստաթղթի ստորագրման մասին, սակայն չի բացառում, որ «մի օր առավոտյան կարթնանանք և կանգնած կլինենք փաստի առաջ»։
Վարդան Օսկանյան. «Ես երբեք այսպիսի փաստաթուղթ չէի ստորագրի և չեմ նախանձում այն մարդուն ով շուտով պետք է ստորագրի այն»
«Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած՝ հայ-թուրքական արձանգրությունների վերաբերյալ քննարկումների ժամանակ, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների վավերացումն անընդունելի է։ «Ես երբեք այսպիսի փաստաթուղթ չէի ստորագրի, և չեմ նախանձում այն մարդուն ով շուտով պետք է ստորագրի այն»,-ասել է Վ. Օսկանյանը։ Նա նշել է, որ ցանկանում է ասել «այո՛» բաց սահմաններին, սակայն «հաջորդ սերունդների առաջ երբեք խիղճը չէր տանի այս փաստաթղթին ասել «այո՛»»։ Ինչ վերաբերում է արձանագրությունների վերջնական ստորագրմանը՝ նախկին արտգործնախարարն ասել է. «Ըստ իմ տեղեկությունների, փաստաթուղթը կստորագրվի ֆուտբոլային խաղի նախօրեին»։ Վարդան Օսկանյանը որևէ տեղեկություն չունի Ղարաբաղի վերաբերյալ փաստաթղթի ստորագրման մասին, սակայն չի բացառում, որ «մի օր առավոտյան կարթնանանք և կանգնած կլինենք փաստի առաջ»։
7or.am