Մեկնաբանություն

12.11.2014 12:00


Երկխոսում ու երկխոսվում է

Երկխոսում ու երկխոսվում է

Անդրադառնալով ընդդիմության 12–կետանոց պահանջներին վերադառնալու վերաբերյալ Սերժ Սարգսյանի հայտարարությանը՝ ՀՀԿ մամլո խոսնակն ասել է, որ ևս մեկ անգամ երկխոսության շանս է տրվում։ Իրականում Սերժ Սարգսյանն այդ շանսն ինքն իրեն է տալիս՝ ժամանակ ձգելու, իր համար անցանկալի դարձող իրավիճակն ինչ–որ կերպ փոխելու և այլն...

Սերժ Սարգսյանի հետ երկխոսության գինն արդեն բոլորին է հայտնի։ Դա մարած հնարք է։ Գործող նախագահի՝ իշխանությունն ամեն կերպ պահելու «տրյուկների» զինանոցը սպառվում է։ Հաճախորդները վաղուց հանվել են ջրի երես, «նախաձեռնողականությունը» դարձել է պատուհաս երկրի համար, իսկ «քաղաքական շախմատիստի» միֆը վաղուց հօդս է ցնդել։ Ու հիմա՝ նորից երկխոսություն։

Եթե Սերժ Սարգսյանի հետ պետք է երկխոսել, ապա այնպես, ինչպես դա տեղի է ունենում դրսում նույն Սերժ Սարգսյանի հետ։ Մեկ տարբերությամբ. եթե արտաքին ոլորտում «երկխոսվելու» արդյունքում ՀՀԿ ղեկավարի ճարահատյալ ու գիշերային միանձնյա որոշումները միայն հարվածել են Հայաստանին, ապա ներսում նրան պարտադրվող որոշումները բացառապես բխելու են մեր երկրի շահերից։

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը