Թուրքիայից Հայաստան է ներկրվել 269 մլն դոլարի, արտահանվել՝ 1,8 մլն դոլարի ապրանք
Հայրենական արտադրողների միության նախագահ ՎազգենՍաֆարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ նախորդ տարի Թուրքիայից Հայաստան է ներկրվել 269 մլն դոլարի թուրքական ապրանք, իսկ Հայաստանից Թուրքիա է արտահանվել 1,8 մլն դոլարի ապրանք։
Նրա խոսքերով՝ մեր երկրից Թուրքիա է արտահանվում հիմնականում մշակված և չմշակված մորթի, սև մետաղներ՝ ջարդոնի ձևով և ալյումինե արտադրանք՝ փայլաթիթեղ։ Թուրքիայից, ըստ նրա, մենք հիմնականում ներկրում ենք բիտումային արտադրանք, հանքային վառելանյութ, տրիկոտաժ։
Վազգեն Սաֆարյանը նշել է, որ հայ-թուրքական սահմանի բացման դեպքում շուրջ 6000 առևտրականներ, որոնք Թուրքիայից են ապրանք ներկրում, կշահեն, որովհետև ավելի հեշտ է ուղիղ ճանապարհով գնալ և առևտուրն իրականցնել, քան Վրաստանով Թուրքիա հասնել, բայց և հավելեց, որ այստեղ էլ կարող են արտադրողները տուժել։
-Կարծում եմ՝ կառավարությունը որոշակի հայեցակարգեր կմշակի, որպեսզի սպառողների շահերը պաշտպանված լինեն,-նշել է նա։
Վազգեն Սաֆարյանը նաև հույս է հայտնել, որ հայ-թուրքական սահմանի բացման դեպքում հնարավոր է արտահանման ծավալները մեծացնել և մեկ տարավա ընթացքում այն հասցնել ½ հարաբերակցության։
Թուրքիայից Հայաստան է ներկրվել 269 մլն դոլարի, արտահանվել՝ 1,8 մլն դոլարի ապրանք
Հայրենական արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ նախորդ տարի Թուրքիայից Հայաստան է ներկրվել 269 մլն դոլարի թուրքական ապրանք, իսկ Հայաստանից Թուրքիա է արտահանվել 1,8 մլն դոլարի ապրանք։

7or.am