ԱՄՆ–ը և Չինաստանը պայմանագիր կստորագրեն զինված ուժերի համակարգման վերաբերյալ
ԱՄՆ–ը և Չինաստանը պայմանավորվել են երկու համաձայնագիր ստորագրել, որոնք թույլ կտան հետագայում խուսափել երկու երկրի զինված ուժերի միջև անախորժություններից։ Այս մասին նախօրեին հաղորդել է «The Wall Street Journal»–ը։ Թերթի տվյալներով՝ պաշտոնապես այդ մասին նոյեմբերի 12-ին կհայտարարի ՉԺՀ ղեկավար Սի Ցզինպինը և ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, որը մասնակցել է ԱԽՏՀ գագաթաժողովին Չինաստանում։ «Համաձայնագրերից մեկը նախատեսում է այնպիսի մեխանիզմների ստեղծում, որոնց շնորհիվ կողմերը կարող են զգուշացնել միմյանց խոշոր մանևրներ իրականացնելու մասին, օրինակ՝ զորավարժություններ։ Երկրորդ փաստաթուղթը սահմանում է զինվորականների գործողությունների կանոնները ծովում և օդում միմյանց հանդիպելիս»։
ԱՄՆ–ը և Չինաստանը պայմանագիր կստորագրեն զինված ուժերի համակարգման վերաբերյալ
ԱՄՆ–ը և Չինաստանը պայմանավորվել են երկու համաձայնագիր ստորագրել, որոնք թույլ կտան հետագայում խուսափել երկու երկրի զինված ուժերի միջև անախորժություններից։ Այս մասին նախօրեին հաղորդել է «The Wall Street Journal»–ը։
Թերթի տվյալներով՝ պաշտոնապես այդ մասին նոյեմբերի 12-ին կհայտարարի ՉԺՀ ղեկավար Սի Ցզինպինը և ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, որը մասնակցել է ԱԽՏՀ գագաթաժողովին Չինաստանում։
«Համաձայնագրերից մեկը նախատեսում է այնպիսի մեխանիզմների ստեղծում, որոնց շնորհիվ կողմերը կարող են զգուշացնել միմյանց խոշոր մանևրներ իրականացնելու մասին, օրինակ՝ զորավարժություններ։ Երկրորդ փաստաթուղթը սահմանում է զինվորականների գործողությունների կանոնները ծովում և օդում միմյանց հանդիպելիս»։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։