Համաժողովրդական շարժման միասնական գրասենյակներ ձևավորելու և ընդհանրապես համաժողովրդական շարժմանը նոր թափ հաղորդելու ԲՀԿ նախաձեռությանը հետևեց Սերժ Սարգսյանի պատասխանը: «Բարիի մեջ» «Արմենպրեսին» տված հարցարույցում գործող նախագահն ասել է, թե Կառավարությանն առաջարկել է նորից անդրադառնալ ոչիշխանական ուժերի 12–կետանոց պահանջին:
Այսպիսով, Սերժ Սարգսյանը հերթական անգամ անհարմար դրության մեջ դրեց թե՛ գործադիրին, թե՛ իր թիմին: Կառավարության և Հանրապետականի պատասխանը ոչիշխանական ուժերի պահանջներին պարզապես «ո՛չ» էր: Հիմա ՀՀԿ ղեկավարը ասում է՝ եկեք նորից անդրադառնանք այդ պահանջներին: Տեսնես ի՞նչ եղավ:
12–կետանոց պահանջներին արձագանքելու համար իշխանությանը վերջնաժամկետ էր տրված: Իշխանությունը մերժեց, և դրան հաջորդած գործընթացներն արդեն այլ տրամաբանության տիրույթում են:
Եթե իշխանությունը պատրաստ է «կրկի՛ն փորձիր» տարբերակով անդրադառնալ իրեն ներկայացված ընդդիմության պահանջներին, ապա պետք է նաև հասկանա, որ պահանջներն ավելացել են և ստացել այլ տեսք: Բացի այդ, այդ պահանջներում կան կետեր, որոնց կատարման համար պետք է ընդամենը մեկ օր և քաղաքական կամք։ Եթե Սարգսյանն անկեղծորեն ուզում է բավարարել այդ պահանջները, ապա թող որոշում ընդունի և իր քաղաքական մեծամասնության հետ համատեղ, օրինակ, փոփոխության ենթարկի Ընտրական օրենսգիրքը՝ անցնելով 100 տոկոս համամասնական ընտրակարգին։ Դա կլինի դրական ազդակ, որ իշխանություններն ընդառաջ քայլ են անում հանրային պահանջներին (12 պահանջները միայն ոչիշխանական ուժերինը չեն)։
Սերժ Սարգսյանի հարցազրույցի երկրորդ առանցքային կետը վերաբերում է չարաբաստիկ սահմանադրական փոփոխություններին:
«Իմ մոտեցումները բոլորին հայտնի են. ես կարծում եմ` մենք այս ժամանակահատվածը` մինչև փետրվար, կօգտագործենք, կօգտագործենք արդյունավետ` քաղաքական ավելի մեծ կոնսոլիդացիայի հասնելու, որովհետև առանց կոնսոլիդացիայի, առանց քաղաքական ուժերի սատարման՝ դժվար է ստանալ լավ փաստաթուղթ, դժվար է ստանալ լավ Սահմանադրություն»,– նշել է ՀՀԿ ղեկավարը։
Իհարկե, այդ մոտեցումները բոլորին հայտնի են՝ խնդիր կա վերարտադրվելու։ Դրան կտրականապես դեմ է մեր քաղաքացիների ճնշող մեծամասնությունը։ Դա խոստովանում է նաև իշխանությունը և խոսում կոնսոլիդացիայից։
Կոնսոլիդացիայի տակ, թերևս, հասկանում են ազդեցիկ ուժերին համոզելը, բայց դա հնարավոր չէ, քանզի և՛ ԲՀԿ–ն, և՛ «Ժառանգությունը», և՛ ՀԱԿ–ը հայտարարել են, որ դեմ են այդ փոփոխություններին, այն է՝ դեմ են վերարտադրմանը։ Սա նշանակում է, որ այդ հարցում իշխանությունն իր դիրքերն ուժեղացնելու հնարավորություն չունի։ Հո հաճախորդներով չի՞ կոնսոլիդացվելու։ Մնում է, որ համաժողովրդական նոր շարժումն է՛լ ավելի մեծ թափով կոնսոլիդացնի հանրությանը և վիժեցնի վերարտադրման գործընթացը։
Սերժ Սարգսյանի հայտարարության հետքերով

Վախթանգ Մարգարյան