Լրահոս

22.09.2009 15:54


Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը քննարկվելու է ՄԱԿ-ում

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը քննարկվելու է ՄԱԿ-ում

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը քննարկվելու է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 64-րդ նստաշրջանում։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Իսկ թուրքական «Հուրիեթ»-ը հրապարակել է հայ-թուրքական հարաբերությունների ձևավորման նախապայմանները։ Համաձայն թերթի ունեցած տեղեկությունների՝ «Հայաստանը պետք է դուրս գա Ադրբեջանի «օկուպացված» որոշ տարածքներից»։ Այդ դեպքում պաշտոնական Անկարան դրական պատասխան կտա Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև համատեղ քննարկումներին։ Այնուհետև՝ հոկտեմբերի 12-ին, Շվեյցարիայում նախատեսվում է Թուրքիայի և Հայաստանի միջև արձանագրությունների ստորագրումը։ Հետագա գործողությունների շարքում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ժամանումը Թուրքիա՝ դիտելու երկու երկրների ֆուտբոլի հավաքականների պատասխան խաղը։

Ըստ «ANS TV»-ի

Այս խորագրի վերջին նյութերը