Շատ պարզունակ կլիներ Սերժ Սարգսյանի վերջին առաջարկությունը գնահատել որպես ծուղակ, ժամանակ ձգելու «տրյուկ» կամ «եռյակին» շողոքորթելու քայլ:
Առանձին-առանձին՝ ոչ: Երեքը միասին՝ այո:
Սերժ Սարգսյանը Կառավարությանն առաջարկել է նորից անդրադառնալ ոչիշխանական ուժերի 12–կետանոց փաստաթղթին: ՀՀԿ առաջնորդի այս առաջարկություն-հորդորը հիշեցնում է «Ճաշից հետո՝ մանանեխ» ասացվածքը:
Ի դեպ, ամռան ամիսներին, Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ, ՀՀԿ-ականները մի քիչ վրդովված հայտարարում էին, թե ինչու են ոչիշխանական ուժերը դրանք որպես պահանջ ներկայացնում։
«Կլինի առաջարկ՝ կքննարկենք»,- ասում էին իշխանական գործիչները:
Բայց հիմա, փաստորեն, Սերժ Սարգսյանը պատրաստ է կրկին անդրադառնալ ոչիշխանական ուժերի 12 ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ:
Սակայն դառնանք դրա նախապատմությանը:
Տեսե՛ք, ոչիշխանական չորս ուժերը հունիսի 10-ին հրապարակեցին 12–կետանոց փաստաթուղթը՝ նշելով, որ իշխանություններն այդ ամենը պետք է իրականացնեն մինչև 2014 թվականի սեպտեմբերի վերջը:
12 կետերի հրապարակումից երեքուկես ամիս հետո (հոկտեմբերի 1-ին) միայն Կառավարությունը պատասխանեց ոչիշխանական ուժերին:
12 հարցերի լուծման ուղղությամբ Կառավարության լղոզված պատասխանները, որ վկայում էին դրանք չկատարելու մասին, փողոց հանեցին տասնյակ հազարավոր մարդկանց:
Իսկ հիմա Սերժ Սարգսյանը կրկին անդրադառնում է 12 պահանջներին:
Հիշեցնենք ոչիշխանական ուժերի 12 կետերը, որոնցից առաջինով «քառյակը» պահանջում էր վերացնել պարտադիր կուտակային բաղադրիչը և աշխատավարձերից կատարված պահումները վերադարձնել քաղաքացիներին:
Ոչիշխանական ուժերի երկրորդ պահանջն է վերանայել տեսանկարահանող և լուսանկարող սարքերի, կարմիր գծերի գործող համակարգերը, սահմանել, որ տուգանքները չեն կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի 10 տոկոսը, իսկ հավաքված գումարներից պետական բյուջե կատարվող մուտքերի կշիռը հասցնել առնվազն 75 տոկոսի:
Երրորդ՝ առնվազն երեք անգամ նվազեցնել շրջանառության հարկը, հանել սահմանի վրա ԱԱՀ-ի հարկումը:
Չորրորդ՝ առնվազն կրկնապատկել գյուղմթերքի արտադրության, ոռոգման ջրի և վարկերի համար տրամադրվող սուբսիդիաների ծավալները:
Հինգերորդ՝ գյուղատնտեսական վարկերն արտարժութայինից վերածել դրամայինի:
Վեցերորդ՝ հաստատել «Նաիրիտ» գործարանի վերագործարկման ծրագիրը, վճարել աշխատավարձի գծով աշխատակիցների նկատմամբ կուտակված պարտքը:
Յոթերորդ՝ բացառել «Որոտան ՀԷԿ»-երի համալիրի գույքի վաճառքն առանց Ազգային ժողովի հավանության:
Ութերորդ՝ գործող տրանսպորտային համակարգում բացառել հանրային տրանսպորտի փոխադրավարձերի բարձրացումը:
Իններորդ՝ ընդունել փաստացի տնտեսական մենաշնորհները վերացնելու մեխանիզմներ:
Տասներորդ՝ Ընտրական օրենսգրքում կատարել փոփոխություններ, որոնցով Ազգային ժողովի հաջորդ ընտրությունները կանցկացվեն 100 տոկոս համամասնական ընտրակարգով:
Տասնմեկերորդ՝ ապահովել ընդդիմության մասին օրենսդրական փաթեթի ընդունումը՝ ընդդիմությանն օժտելով վերահսկողական գործառույթներով:
Տասներկուերորդ՝ չստորագրել որևէ միջազգային համաձայնագիր, որով Հայաստանի և Ղարաբաղի միջև կնախատեսվի հաստատված հարաբերությունների, ներառյալ՝ միասնական տնտեսական ռեժիմի փոփոխություն:
Եթե որեւէ մեկը կարող է հավատալ ՀՀԿ ղեկավարին, որ նա կարող է կամ ցանկություն ունի լուծել այս խնդիրները, հատկապես՝ 10-րդ կետը, ինչը կատարելու դեպքում ՀՀԿ-ն զրկվում է քաղաքական մեծամասնություն կազմելու բացառիկ հնարավորությունից, ապա այդ մեկին կարելի է համարել երկրի թիվ մեկ «լավատեսը»:
Եթե իշխանությունները ցանկություն ունենային լուծել վերոնշյալ խնդիրները, ապա հունիս ամսից մինչ օրս կլուծեին այդ խնդիրները կամ գոնե դրանց մի մասը:
Չե՛ն լուծել:
Հիմա ի՞նչ: Էլի՞ մի 4 ամիս պետք է սպասել Կառավարության երկրորդ պատասխանին, որը հաստատապես առաջինից չի տարբերվելու:
Նրանք, ովքեր հավատում են, թե Սերժ Սարգսյանի՝ Կառավարությանը հասցեագրված առաջարկությունը բլեֆ չէ, այդ մարդիկ նույնպես անհուսալի «լավատես» են:
Այս ամենը ևս մեկ անգամ ապացուցում է, որ պայքարի թափը պետք է ուժեղացնել, իսկ եթե այդ ընթացքում իշխանությունները կկատարեն տասներկու կետերում նշված պահանջները կամ դրանց մի մասը, ապա ավելի լավ, թող կատարեն, բայց, միևնույն է, արմատական փոփոխությունների հարցը մնում է օրակարգում։
Ճաշից հետո՝ մանանեխ

Կիմա Եղիազարյան