Մանուկ Սուքիասյան. «Իշխանությունների պաշտոնաթողությունը հենց այնպես տեղի չի ունենալու, այլ ժողովրդական լայն զանգվածների ճնշման ներքո»
Հարցազրույց «Առաքելություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Մանուկ Սուքիասյանի հետ
–Մեկնարկել է համաժողովրդական շարժումը, որը նպատակ ունի մոբիլիզացնելու երկրի բնակչությանն իշխանափոխություն իրականացնելու համար։ Ինչպե՞ս է Ձեր կուսակցությունը վերաբերվում երկրում մեկնարկած այդ գործընթացին։
–Մեր կուսակցությունը հոկտեմբերի վերջին հայտարարություն տարածեց՝ կապված սահմանադրական բարեփոխումների հետ, և երկրի ներսում ընթացող քաղաքական գործընթացների վերաբերյալ։ Էական չէ՝ ընտրակեղծիքներով ու թվանկարչությամբ «ընտրված» նախագահն է կառավարում երկիրը, թե՞ նույն կերպ «ընտրված» խորհրդարանական մեծամասնության ղեկավարը: Այսինքն, սահմանադրական փոփոխությունների օրակարգն ամենևին էլ չի լուծելու մեր երկրի ամենակարևոր կենսական խնդիրները։ Քանի որ իրականում այդ սահմանադրական փոփոխությունները նախաձեռնվել են պարզ և հայտնի նպատակներով՝ իշխանության երկարաձգման և հավերժացման, այդ պարագայում այլ տարբերակ, քան գործող իշխանությունների պաշտոնաթողությունը, մենք չենք տեսնում։ Անշուշտ, գործող իշխանությունների պաշտոնաթողությունը հենց այնպես տեղի չի ունենալու, այլ ժողովրդական լայն զանգվածների ճնշման ներքո։ Մենք թե՛ հոկտեմբերի 10-ի, թե՛ հոկտեմբերի 24-ի հանրահավաքներում մասնակցություն ենք ունեցել մեր կուսակցության քաղխորհրդի կազմով։ Եղել ենք այնտեղ և կարծում ենք, որ ստեղծված շարժումը պետք է ժամանակին միայն թափ հավաքի, որպեսզի կարողանանք իշխանություններին հարկադրել ոչ միայն սեփական ծրագրերից հրաժարվել, այլ նաև քաղաքացին կարողանա իր կամքը թելադրել այս իշխանույթուններին, որովհետև, սկսած 2008 թվականից, երբ Սերժ Սարգսյանը ստանձնեց երկրի կառավարումը, ոչինչ սկզբունքորեն չի փոխվել, այսինքն, թե՛ տնտեսական կյանքում, թե՛ դատաիրավական համակարգում... Այս վեց տարվա ընթացքում որևէ էական տեղաշարժ որևէ բնագավառում, մեղմ ասած, տեղի չի ունեցել. դեռ մի բան էլ հակառակը, որի մասին խոսում են տնտեսական աճի թվերը։ Այս ամենը պետք է արմատապես փոխել։
Երեկ էլ Սերժ Սարգսյանը Կառավարությանը հորդորել է, որ 12 կետերը վերանայվեն. մի քիչ ծիծաղելի է։ Բայց մի պարզ բան կա՝ երբ համախմբված քաղաքական գործընթաց է տեղի ունենում փողոցում, իշխանությունը միշտ էլ փորձում է ընդառաջել։ Բայց նաև այդ ամենի տակ սոսկ ժամանակ շահելու միտում կա՝ այս ալիքը մարելու։ Պետք է հստակ պահանջներ դնել և սեղմ ժամկետներում. հակառակ պարագայում այս ամենը ձգձգվում է, որը ձեռնտու է միայն իշխանություններին։
–«Առաքելություն» կուսակցությունն իրեն տեսնու՞մ է ոչիշխանական ուժերի հետ ակտիվ համագործակցության ձևաչափում։
–Իհա՛րկե, չենք բացառում. հանրահավաքներին մեր ներկա գտնվելը խոսում է այդ մասին։ Մենք դա հնարավոր ենք համարում, մեր հայտարարությունն էլ խոսում է դրա մասին, որ հնարավոր է՝ մենք համալրենք համաժողովրդական շարժման շարքերը պաշտոնապես։ Բայց մեզ համար շատ կոնկրետ կարևորություն է հանդիսանում այն, թե ինչ նպատակի, ինչ խնդիրների լուծման շուրջ ենք միավորվում։ Որ իմանանք՝ իշխանություններից ինչ ենք պահանջում, կամ միավորվելով՝ ինչ խնդիր ենք լուծում իրավիճակի հստակեցմանը զուգահեռ, երբ «եռյակը» ձևակերպի քաղաքական պահանջները։ Իսկ ավելի կոնկրետ՝ պատրանքներ չունենք, որ այս իշխանություններն ինչ–որ ռադիկալ բաներ են փորձելու անել, որը կփոխի նրանց վարքագիծը. ընդամենը փորձելու են ժամանակ ձգձգել։
Ցանկալի պրոցեսների ամենառեալ տարբերակը մեզ համար մնում է իշխանափոխության պահանջը։
–Նշելով «եռյակի» պահանջների հստակեցման մասին՝ ի՞նչ նկատի ունեք։
–Այսինքն, եթե, ասենք, պետք է սահմանափակվի 12 կետի պահանջներով, ասենք՝ 6-7 կետերի կատարմամբ, և դա բավական է, որ իշխանափոխություն չպահանջենք, դա մեզ համար ընդունելի չի։ 12 կետերը հետաքրքիր են ամբողջության մեջ։ 12 կետեր կատարելը՝ առաջինից անցնենք երկրորդին, ինչպես երեկ ասաց Սերժ Սարգսյանը, դարի գործընթաց չպետք է դառնա, մեղմ ասած։ Մի քանի օրը բավական է՝ ասելու համար՝ առաջարկների փաթեթն ընդունելի՞ է, թե՞ ոչ։ Եթե պետք է ասել՝ ընդունելի է, բայց կետերը եկեք քննարկենք... Ընդունելի չէ։ Կարող են մի քանի կետ կատարել, և՛ կարևոր լինի, և՛ դրական լինի, ժողովրդի մոտ կարող է որոշակի թերահավատություն առաջանալ։ Պետք է ամեն ինչ անել սեղմ և ողջամիտ ժամկետներում շարժման թափը չկորցնելու համար...
–Փաստորեն, Դուք տեսնում եք երկրում իշխանափոխության իրական հնարավորություն։
–Այդ հնարավորությունը միշտ էլ կա։ Այն ձևավորվել է երկրում վերջին երկու հանրահավաքի ընթացքում, բայց որպեսզի ժամանակը չաշխատի իշխանությունների օգտին, պետք է, որ թե՛ համաժողովրդական շտաբների ձևավորումը, թե՛, առհասարակ, այդ ամեն ինչին միս ու արյուն տալը տեսանելի, ամենօրյա գործընթաց լինեն, որպեսզի այդ ամենը պսակվի հաջողությամբ և հետագայում տարակարծությունների ու կասկածանքների տեղիք չտա։

Հարցազորւյցը վարեց Մերի Մովսիսյանը