Լրահոս

22.09.2009 14:52


Վահան Հովհաննիսյան. «Մեր խնդիրը պոպոք ուտելն է, ոչ թե անպայման պոպոքի պահակին ծեծելը»

Վահան Հովհաննիսյան. «Մեր խնդիրը պոպոք ուտելն է, ոչ թե անպայման պոպոքի պահակին ծեծելը»

ՀՅ Դաշնակցության կողմից ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հնարավոր հրաժարականի պահանջի մասին խոսելիս՝ ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանն ասել է.

-Ամեն ինչ իր ժամանակն ունի։ Այսօր, կարծեմ, Հովհաննես Հովհաննիսյանը գրել էր՝ «հարի՞ր է արդյոք Դաշնակցությանը 50 հոգով պահանջել արտգործնախարարի հրաժարականը»։ Իրենք որ 3000 հոգով պահանջում են նախագահի հրաժարականը, ինչ-որ բա՞ն է փոխվում։ Հին ասացվածք կա. մեր խնդիրը պոպոք ուտելն է, ոչ թե անպայման պոպոքի պահակին ծեծելը։ Կարելի է տարբեր խնդիրներ դնել՝ մտնել այգի ու անպայման սկսել պահակին ծեծել, բայց մենք դրանից չենք ուզում օգտվել. մենք ուզում ենք այգում հաջողության հասնել։ Հիմա եթե այսպես շարունակվեց, դրա հերթն էլ կհասունանա։ Սակայն այս փուլում շրջադարձ կատարել և դրական փոփոխության տանել կարող է հենց նախագահը։

Նրա կարծիքով չի բացառվում նաև, որ նախագահի նմանօրինակ «զիջողության պատրաստակամությունը կարող է բացատրվել նաև դիրքերն ամրապնդելու ցանկությամբ»։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը