Տիգրան Կարապետյան. «Ես արձանագրում եմ տարածաշրջանային գլոբալիզացիա»
ՀՀ նախագահի և կուսակցապետերի հետ հանդիպման ժամանակ նախաստորագրված արձանագրությունների մասին քննադատություններ են հնչեցրել միայն ՀՅԴ-ն, «Նոր ժամանակներ» կուսակցությունը և «Ժողովրդական կուսակցությունը»։ Այս մասին լրագրողներին ասել է ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը։
-Ես դեմ չեմ սահմանների բացմանը. դրույթներ կան, որ դրանց եմ դեմ,-հաղորդել է Տիգրան Կարապետյանն ու նշել, որ նախագահի հետ հանդիպմանն ինքը ներկայացրել է իրեն մտահոգող դրույթը՝ այն, որ կողմերը պարտավորվում են տարածաշրջանում կայունություն ապահովել։
-Այսօր Թուրքիան ներկայացված չէ տարածաշրջանում։ Այս արձանագրությունները Թուրքիային հնարավորություն են տալիս ներխուժել մեր տարածաշրջան։ Ես արձանագրում եմ տարածաշրջանային գլոբալիզացիա, որը կգլխավորի Թուրքիան,-հայտարարել է Տիգրան Կարապետյանը։

7or.am