Լրահոս

22.09.2009 14:04


ՀՀԿ մամուլի խոսնակ. «Եթե Վարդան Օսկանյանին թվում է, որ ինքն ավելի հայրենասեր է, քան այսօրվա արտգործնախարարը, չարաչար սխալվում է»

ՀՀԿ մամուլի խոսնակ. «Եթե Վարդան Օսկանյանին թվում է, որ ինքն ավելի հայրենասեր է, քան այսօրվա արտգործնախարարը, չարաչար սխալվում է»

-Ավելի կոռեկտ կլիներ, եթե մեր նախկին արտգործնախարարն իր գործընկերոջ, նրա վարած քաղաքականության հանդեպ մի քիչ ավելի զուսպ գտնվեր,- լրագրողներին ասել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը.

-Եթե իրեն թվում է, որ ինքն ավելի հայրենասեր է, քան այսօրվա արտգործնախարարը, չարաչար սխալվում է։ Մարդկանց գործունեությունը չափվում է արդյունքներով և իրականացրած  գործերով։ Պարզապես կոռեկտությունը պետք է լինի քաղաքական կատեգորիա։ Հասկանում եմ, որ իր համար դաժան է եղել պաշտոնից հրաժարվելը, բայց, այնուամենայնիվ, այդ դասի քաղաքական գործիչը պետք է ավելի կոռեկտ լինի։ 

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը