Էդուարդ Շարմազանով. «Որևէ մեկը հայկական կողմից ավելի շատ շահագրգռված չէ, որ ղարաբաղյան հարցում լինի առաջընթաց»
-Մեզ ամեն գնով սահմանների բացում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում անհարժեշտ չեն. մեզ անհրաժեշտ է սահմանների բացում և դիվանագիտական հարաբերությունների հաստատում՝ առանց նախապայմանների,- լրագրողներին ասել է ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ վերջնագրերի լեզվով խոսելը դիվանագիտության մեջ լավագույն տարբերակը չէ, իսկ երբ թուրքական կողմը հայ-թուրքական հարաբերությունները պայմանավորում է ԼՂ-ի հիմնահարցի առաջընթացով, ապա«որևէ մեկը հայկական կողմից ավելի շահագրգռված չէ, որ ղարաբաղյան հարցում լինի առաջընթաց».
-Պարզապես մեր պատկերացումներն են առաջընթացի մասին տարբեր։ Եթե թուրքական կողմն առաջընթաց ասելով՝ ի նկատի ունի, որ պետք է միակողմանի զիջումներ կորզել ՀՀ-ից, ապա թող մոռանա դրա մասին։ Հայկական կողմը երբեք չի գնալու միակողմանի զիջումների։ Հայկական կողմը գտնում է, որ գլխավորը ԼՂ-ի կարգավիճակի հարցն է, որը փաստացի ավելի ցածր չի կարող լինել, քան այսօր է։ Իսկ այսօր ԼՂ-ն փաստացի անկախ հանրապետություն է։
Է. Շարմազանովը նշել է այն երեք կետերը, որտեղ ՀՀԿ-ն փոխզիջում չի տեսնում.
1. ԼՂ-ն չի կարող լինել անկախ Ադրբեջանի կազմում։
2. ԼՂ-ն և Հայաստանը պետք է ունենան ընդհանուր ցամաքային սահման։
3. Պետք է պահպանվեն ԼՂ-ի անվտանգության երաշխիքները։
Մնացած բոլոր հարցերը ՀՀԿ-ն միշտ էլ պատրաստ է քննարկել։
Էդուարդ Շարմազանով. «Որևէ մեկը հայկական կողմից ավելի շատ շահագրգռված չէ, որ ղարաբաղյան հարցում լինի առաջընթաց»
-Մեզ ամեն գնով սահմանների բացում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում անհարժեշտ չեն. մեզ անհրաժեշտ է սահմանների բացում և դիվանագիտական հարաբերությունների հաստատում՝ առանց նախապայմանների,- լրագրողներին ասել է ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ վերջնագրերի լեզվով խոսելը դիվանագիտության մեջ լավագույն տարբերակը չէ, իսկ երբ թուրքական կողմը հայ-թուրքական հարաբերությունները պայմանավորում է ԼՂ-ի հիմնահարցի առաջընթացով, ապա «որևէ մեկը հայկական կողմից ավելի շահագրգռված չէ, որ ղարաբաղյան հարցում լինի առաջընթաց».

7or.am