Լրահոս

22.09.2009 13:03


Լ. Ալեքսանյան. «Լևոն Տեր–Պետրոսյանի ելույթը ոչ մի նոր բան չէր պարունակում»

-Սովորական ելույթ էր. իր մեջ ոչ մի սուր բան չէր պարունակում։ Չբարձրաձայնվեց, թե հաջորդ հանրահավաքը երբ կլինի։ Ինձ թվում է՝ ամեն ինչ հանդարտ է գնում այստեղ,-գնահատելով «Հայ ազգային կոնգրեսի» վերջին հանրահավաքը և մասնավորապես Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը՝ ասել է ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը։

Կարապետյանի հետ բանավիճող Լեռնիկ Ալեքսանյանը գրեթե նույն գնահատականն է տվել ՀԱԿ հանրահավաքին.

-Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը ոչ մի նոր բան չէր պարունակում։ Կար ընդհանուր տրամադրվածություն, որը վերջին տարվա ընթացքում տեսանելի է։ Հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված՝ ՀԱԿ-ը և Լևոն Տեր-Պետրոսյանն առանձնապես ասելիք չունեն։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը