Ա. Ենիգոմշյան. «Ո՛չ բանակի, ո՛չ էլ մեր երկրի խնդիրները չեն լուծվի, քանի դեռ ներկա համակարգը շարունակում է գոյություն ունենալ»
-Երբ ասում են, որ բանակը հասարակության հայելին է, դա ճիշտ է։ Բայց պետք է իմանալ, թե հասարակությունը ինչի արդյունք է։ Հասարակությունն էլ, իհարկե, պատմական պրոցեսների և ժամանակի արդյունքն է, բայց այդ ժամանակի և այսօրվա պայմանները ստեղծվել են յուրահատուկ պատճառներով, և այդ պատճառների գլխավոր հեղինակը իշխանություններն են, տիրող համակարգը ավելի շուտ,-այսօր «7օր»-ին է ասել ԱՍԱԼԱ-ի նախկին անդամ, «Միացում» ազգային նախաձեռնության ներկայացուցիչ Ալեք Ենիգոմշյանը։
Նա նաև նշել է, թե բանակի ներսում տեղի ունեցող վերջին իրադարձությունները նույնպես հետևանք են մեր երկրում տիրող համակարգի, և այդ երևույթների վերացման ուղղությամբ պետք է որոշակի աշխատանքներ տարվեն, սակայն ո՛չ բանակի, ո՛չ էլ մեր երկրի մյուս խնդիրներն արմատապես չեն լուծվի այնքան ծամանակ, քանի դեռ ներկա հմակարգը շարունակում է գոյություն ունենալ։
Իր խոսքի վերջում Ա. Ենիգոմշյանը բանակի վաղվա տոնի կապակցությամբ շնորհավորել է բոլոր զինծառայողներին՝ նրանց մաղթելով «պատվով և անփորձանք ծառայություն, ամրություն, ոգեղենություն, հայրենասիրություն և արդար պայմաններ»։