Մեկնաբանություն

10.11.2014 13:15


Որպեսզի Դարվինի տեսությունը չհաստատվի

Որպեսզի Դարվինի տեսությունը չհաստատվի

Էվոլյուցիայի վերաբերյալ բավականին ուշագրավ տեսություն կա, համաձայն որի՝ ցանկացած կենդանի օրգանիզմ երկու ճանապարհ ունի՝ կա՛մ անմահանալ, կա՛մ բազմանալ։ Հայաստանի քաղաքական դաշտը (որպես կենդանի օրգանիզմ) հիմնովին ջարդում է այդ տեսությունը։

Հայաստանի գործող իշխանությունը վերարտադրվելու ցանկություն է հայտնել։ Այն է՝ անընդհատ մնալ իշխանությանը՝ «անմահանալ»։ Դա լինելու դեպքում վերանալու են քաղաքական դաշտի մնացած բոլոր օրգանիզմները։

Միակուսակցական, ավելի ճիշտ՝ «մարդակենտրոն» համակարգը վերջակետ է դնելու ամեն ինչին, այդ թվում՝ Հայաստանի դրական հեռանկարներին։

Դրան հակադրվում է մեկնարկած համաժողովրդական շարժումը։ Սա երկրի քաղաքական, սոցիալ–տնտեսական և, ընդհանրապես, պետության էվոլյուցիոն բնականոն ընթացքն ապահովելու միակ այլընտրանքն է։ «Անմահանալ», միևնույն է, ոչ մեկին չի հաջողվի։ Միակ տարբերակը զարգանալն է։ Գիտակցաբար կամ ակամայից, ներսից կամ դրսից խոչընդոտել այս գործընթացին նշանակում է գնալ ինքնաոչնչացման։ Իսկ դա էվոլյուցիայի մեկ այլ՝ Դարվինի տեսության հաստատումն է, որը պետք է բացառվի։

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը