Լրահոս

22.09.2009 12:58


ՀՀԿ–ն հարգանքով է վերաբերվում ՀՅԴ–ի տեսակետին

ՀՀԿ–ն հարգանքով է վերաբերվում ՀՅԴ–ի տեսակետին

«Հանրապետական» խմբակցության քարտուղար, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ չնայած «Հայաստանի հանրապետական կուսակցությունը» չի կիսում ՀՅ Դաշնակցության տեսակետը, բայց հարգանքով է վերաբերվում վերջինին, քանի որ այդ ուժը մշտապես խոսել է Ցեղասպանության ճանաչման մասին։

-Մի քիչ անհասկանալի է այն քաղաքական ուժերի տեսակետը, որոնք մշտապես դեմ են եղել Ցեղասպանության ճանաչման գործընթացը Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգ մտցնելուն, և այսօր, չգիտես ինչու, սկսել են շահարկել այն,- նշել է Է. Շարմազանովը,- խոսում են մարդիկ, ովքեր ժամանակին եղել են իշխանություն, և երբ կարդում ես 10-12 տարի առաջվա նրանց հոդվածները, ապա նրանք շատ տարբեր ածականներով են գնահատականներ տալիս այն քաղաքական ուժերին, ովքեր շահարկում էին այդ հարցը։

ՀՀԿ խմբակցության քարտուղարին զարմացրել է նաև այն, որ Ցեղասպանությունը չուրանալու մասին խոսում է մի մարդ, ով, ըստ մամուլի հրապարակումների, 1990-ին դեմ է արտահայտվել Ցեղասպանության խնդիրը Հայաստանի անկախության հռչակագրում մտցնելուն։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը